ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Վրաստան՝ Գերգատոբա (Հոգևոր սիրո օր):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1921 - ՀԿ(բ)Կ կենտկոմի նիստում սխալ և անբավարար է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Շուշի կենտրոնով Ադրբեջանի ԽՍՀ սահմաններում թողնելու և նրան մարզային լայն ինքնավարություն տալու մասին  որոշումը և բողոք է գրվել դրա դեմ։

1923 - Վրաստանի կոմկուսի կենտկոմը որոշում է ընդունել Ախալքալաքն ու Ծալկան, որպես Թիֆլիսին տնտեսապես կապված շրջաններ Վրացական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու նպատակահարմարության մասին:

 1931 - ծնվել է հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ Վիկտոր Բալայանը:

1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել գրավվյալ Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ:

2002 - Թուրքիայի Բոդրոմ ծովափնյա բնակավայրում կայացել է հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի հանդիպումը 8-ամսյա ընդմիջումից հետո: Նոր հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

2009 - հայտնաբերվել են վթարի ենթարկված Թեհրան – Երևան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի «սև արկղերը»:

2011 - Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը եթերազրկվել է «անորոշ ժամկետով»:

2017 - հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը  առավոտյան դուրս է եկել թուրքական Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և այդպես էլ չի վերադարձել (2014-ին Սևան Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով):

2018 - Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից վաղաժամկետ ազատ է արձակվել 3.5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը:

2020 - Տավուշում 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները։ Գիշերը նրանք խոշոր դիվերսիոն հարձակում են ձեռնարկել և ծանր կորսւտներ կրելով՝ փախել մարտի դաշտից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

622 - սկսվել է իսլամական օրացույցը:

1054 – Կոստանդինուպոլիսում անհաջողությամբ է ավարտվել Հարավային Իտալիայում  ազդեցության գոտիների վերաբերյալ բանակցությունները Հռոմի և Կոնստանտինապոլիսի միջև, քրիստոնեական եկեղեցին բաժանվել է երկու մասի՝ կաթոլիկ և ուղղափառ:

1439 – Անգլիայում ժանտախտի համաճարակի պատճառով պաշտոնապես արգելվել է համբուրվելը:

1611 - շվեդները գրավել են Նովգորոդը:

1643 – հոլանդացի նավագնաց դե Ֆրիզի արշավախումբը հայտնագործել է Սախալին կղզին:

1661 - ստոկհոլմյան բանկը թողարկել է առաջին եվրոպական բանկնոտները:

1683 - Թունյինի թագավորության բանակը Թայվան կղզու մոտ ջախջախվել է Ցին դինաստիայի ծովային ուժերի կողմից:

1746 – ծնվել է իտալացի հոգևորական, աստղագետ Ջուզեպպե Պիացցին, որը հայտնագործել է առաջին փոքր մոլորակ Ցերերան:

1769 – իսպանացի հետազոտող Գասպար դե Պորտալը հիմնադրել է Սան-Դիեգո բազան՝ Կալիֆորնիան հետազոտելու համար:

1790 – Կոլումբիայի մարզը, որը չէր մտնում ոչ մի նահանգի մեջ որոշվել է դարձնել ԱՄՆ-ի կառավարության նստավայր:

1860 - շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելն առաջին անգամ փորձարկել է դինամիտը:

1872 - ծնվել է նորվեգացի բևեռախույզ, ճանապարհորդ Ռաուլ Ամուդսենը:

1867 – ֆրանսիացի այգեգործ Ժոզեֆ Մոնյեն ամրանային բետոնի արտոնագիր է ստացել:

1909 – հիմնադրվել է Audi ընկերությունը:

1917 – Պետերբուրգում սկսվել է անարխիստների հուլիսյան ապստամբությունը:

1919 - գեներալ Դենիկինի սպիտակգվարդիական բանակը գրավել է Խերսոն քաղաքը: 1920- դադարեցվել է Խորհրդային Միության շրջափակումը Անտատայի կողմից:  1923- Բենիտո Մուսոլինին Իտալիայում արգելել է ազարտ խաղերը:

1932 – Դոնեցկի մարզի մայրաքաղաքը Արտյոմովկայից (ներկայիս Բախմուտ) տեղափոխվել է Ստալինո (ներկայիս Դոնեցկ):

1944 – Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերմանացիներից ազատագրված Մինսկում կայացել է պարտիզանական շքերթ:

1945 - ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում կատարվել է ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը:

1965 - բացվել է թունելը Մոնբլանի տակով, որը կապել է ֆրանսիան Իտալիայի հետ:

1972- Ֆինլանդիա-ԽՍՀՄ խաղին ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականի կազմում առաջին անգամ մասնակցել է Օլեգ Բլոխինը:

1979 – Սադամ Հուսեյինը դարձել է Իրաքի նախագահ:

1989 - վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը:

1990 - Ուկրաինան անկախացել է ԽՍՀՄ-ից:

1994 – Շումեյկերով-Լեվի գիսավորը բախվել է Յուպիտերին:

 1999 - Բիլլ Գեյտսի «Մայկրսոֆթ» կորպորացիայի արժեթղթերի արժեքը հասել է 100 միլիարդ դոլարի:

- Դժոն Ֆիցջերալդ Քենեդի կրտսերի վարած ինքնաթիռը, որի մեջ են եղել նաև նրա կինը Կերոլինը և կնոջ քույրը անհայտացել է Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ:

2002 - Վաշինգտոնի կենտրոնում բացվել է միջազգային լրտեսությանը նվիրված թանգարան:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular