ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հուլիսի 16

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը կարող է բավական ձանձրալի թվալ: Դուք պիտի միապաղաղ գործերով զբաղվեք, որոնք կարգապահություն ու կենտրոնացվածություն կպահանջեն, այլ ոչ թե տաղանդ, գիտելիքներ ու ստեղծագործ մոտեցում: Բացի այդ, շրջապատողները հաճախ կքննադատեն ձեզ, կհիշեցնեն ձեր սխալների մասին: Կտրուկ պատասխան չտալու համար ինքնատիրապետման կարիք կլինի:

Կուրախացնեն ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփումները: Ո՛չ հին ընկերները, ո՛չ սիրելին այնպիսի բաներ չեն անի, որոնք կարող են ձեզ վշտացնել: Իսկ ահա հաճելի անակնկալներ անել կարող են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք: Օրը պարզապես հրաշալի կդասավորվի, եթե չտաքանաք և կարևոր որոշումները շտապելով չընդունեք, ամեն մեկին էլ չվստահեք: Զգոն եղեք, երբ խոսք է գնում գումարի և երկարաժամկետ համագործակցության մասին: Այստեղ ինչ-որ մեկը կարող է փորձել խաբել ձեզ:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հարմար կլինի ձեզ հոգեհարազատ, ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Կարևոր չէ, թե երբ եք վերջին անգամ հանդիպել և ինչպես են դասավորվել ձեր հարաբերությունները: Հիմա հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք և ամեն ինչի մասին կպայմանավորվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Խառնաշփոթը շատ կլինի, իսկ դրանից օգուտը՝ քիչ: Եթե այսօր ուզում եք ինչ-որ կարևոր գործում հաջողության հասնել, պատրաստ եղեք նախաձեռնող լինել և իրավիճակի հսկողությունը ձեր ձեռքն առնել: Չարժե սպասել մինչև ամեն ինչ ինքն իրեն հաջող դասավորվի, իսկ շրջապատողներն էլ անեն այն, ինչ ձեզ պետք է:

Ամենահասարակ օրը չէ շփումների տեսանկյունից: Մարդիկ միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան, ձեր նույնիսկ ամենաանմեղ նկատողությունների մեջ գաղտնի իմաստ կփնտրեն: Հնարավոր են թյուրիմացություններ, նույնիսկ փոքրիկ վեճեր: Աշխատեք արագ ամեն ինչ պարզաբանել: Ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելն ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք վստահ կլինեք ձեր ուժերին և ոչ մի րոպե չեք կասկածի, որ ամեն ինչ ճիշտ եք անում: Դա կողքից նկատելի կլինի և երբեմն կնյարդայնացնի շրջապատողներին: Ոմանք չեն կարողանա զսպել իրենց դիտողությունները, լարված պահերից էլ հազիվ թե կարողանաք խուսափել: Բայց դուք պրովոկացիաներին չեք տրվի և կշարունակեք ձեր ձևով գործել: Երբ հասնեք առաջին հաջողություններին, քննադատները կփոխեն իրենց տեսակետը:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Հիմա հեշտությամբ կգերագնահատեք ձեր ուժերը: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց հանգստի համար փոքրիկ դադարներ վերցնել պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Թեթև ու ներդաշնակ օր է: Հեշտությամբ հաջողության կհասնեք նույնիսկ լրիվ նոր գործերում: Շատ Առյուծների կօգնեն փորձված համախոհները կամ հին ծանոթները: Այդ մարդկանց շնորհիվ արագ կլուծվեն ձեզ համար կարևոր կազմակերպչական հարցերը:

Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Նոր գաղափարները լավը կլինեն, բայց դրանք միանգամից կյանքի կոչել հազիվ թե ստացվի: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դժվարությունները ձեզ չեն վախեցնի: Դուք կիմանաք, որ ճանապարհին առաջ եկած բոլոր խոչընդոտները կարելի է հաղթահարել, և այստեղ ինտուիցիան չի սխալվի: Մտածածը միանգամից կյանքի կոչել ամեն անգամ չի ստացվի: Հանգիստ սպասելու ունակությունը շատ պետք կգա:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հիմա դուք հրաշալի լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում շատ եք վիճել: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կփոխեն իրենց տեսակետը, կհասկանան, որ ձեզ հետ գործ ունենալը հեշտ ու հաճելի է: Չի բացառվում անսովոր ու գրավիչ սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հասարակ չի լինի: Դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, նշանի շատ ներկայացուցիչներ պատրանքներ կկառուցեն փաստերի աչքերին նայելու փոխարեն: Հնարավոր են տհաճ բացահայտումներ, անհաջող զուգադիպություններ, նորություններ, որոնք ձեզ կշեղեն:

Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք և անպայման կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Դրանում կօգնեն հին ծանոթները: Նրանք լավ կիմանան, թե ինչի եք ունակ և հաճախ հետաքրքիր առաջարկներ կանեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է գնումների համար: Դուք անսխալ իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի, թեթև օր է: Հետաքրքիր գաղափարներ կունենաք, իսկ ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչից է պետք սկսել դեպի նոր նպատակները շարժվելու համար: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա խճճել ձեզ կամ մոլորության մեջ գցել: Մի քանի րոպե զրույցն էլ բավարար կլինի, որպեսզի կռահեք, թե ինչ կա շրջապատողների հոգում:

Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ: Արժե ընդունել դրանք, եթե պատրաստ եք գործնական ոլորտում և անձնական հարաբերություններում փոփոխությունների: Կյանքը նոր գույներով կներկվի, եթե հնին չկառչեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է հին գաղափարները կյանքի կոչելու, վաղուց մտածածն իրագործելու համար: Կարող եք վերադառնալ նրան, ինչից նախկինում գլուխ հանել չի ստացվել. այս անգամ աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Որոշ Աղեղնավորներ կուղղեն ավելի վաղ գործած սխալները:

Բարենպաստ օր է ընկերական հանդիպումների համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կլինեն նաև գործեր, որոնցով կուզենաք միասին զբաղվել: Պայմանները փոխելու, ոչ մեծ ուղևորության մեկնելու հնարավորություն կլինի, և դուք բաց չեք թողնի այն: Դուք բազում դրական հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դատարկ բաների պատճառով մի տագնապեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Պահպանեք ինքնատիրապետումը: Հենց դրա շնորհիվ լուրջ սխալներ չեք անի, պրովոկացիաներին չեք տրվի, չեք վիճի այն մարդկանց հետ, որոնք կարևոր են ձեզ համար: Բարդ առաջադրանքներ կլինեն: Դուք անպայման կլուծեք դրանք, թեկուզ՝ ոչ միանգամից:

Օրը հարմար է ինֆորմացիա հավաքելու, վերլուծելու և եզրահանգումներ անելու համար: Իսկ ահա մտահանգումներով կիսվելը դեռ վաղ է: Շրջապատողները հազիվ թե հասկանան դրանք և ըստ արժանվույն գնահատեն, իսկ ահա շեղել կարող են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Թեթև ու հաճելի օր է: Դուք հազիվ թե գործերում մեծ առաջընթացի ու խոշոր հաջողությունների հասնեք, բայց հաճելի ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Դրանք շատ հաճելի կլինեն, երկար ժամանակով կբարձրացնեն տրամադրությունը: Որոշ Ջրհոսների առանց հրավերի կայցելեն մարդիկ, որոնց համար ուրախ կլինեն:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Գնումներին ու գործարքներին վերաբերող շտապողական որոշումները հազիվ թե հաջող լինեն: Իսկ ահա եթե հանգիստ ամեն ինչ մտածեք, կհասկանաք՝ ինչպես գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք միանման լավ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Դա կօգնի գործնական բանակցությունների ժամանակ. հաճախ մարդիկ կաջակցեն ձեր գաղափարները միայն նրա համար, որ դուր կգաք նրանց:

Բայց մենակ մնալն էլ օգտակար կլինի: Դրա համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: Դուք կկարողանաք մտածել կարևոր հարցերի մասին, ճիշտ որոշումներ կընդունեք: Միաժամանակ կարող եք սիրելիի հետ զրուցել ձեզ երկուսիդ անհանգստացնող բաների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular