ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չագուչով ո՞ւմ է վախեցնում, Սյունիքում սյունեցո՞ւն, թե՞ մեզ, խնդալու է ուղղակի. Առուշ Առուշանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կարծում է, որ իր դեպքում նույնպես դատարանը կկիրառի կալանքը, ինչպես Սյունիքի մարզի մյուս  արդեն կալանավորված համայնքապետերի դեպքում: Այս մասին նա այսօր` հուլիսի 15-ին, ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում` պատասխանելով այն հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի կապված դատարանի որոշման հետ:

«Կանխատեսումներ չանեմ, կարծում եմ նույնը կլինի էլի, խնդիր են դրել, խնդիր են  կատարում»,-ասաց նա:

Անդրադառնալով մեղադրանքին, ասաց որ այն շինծու է և անլուրջ է, ուղղակի իրավապահները խնդիր են կատարում, իր հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում:

Լրագրողի այն հարցին,թե դեռեւս քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, թե «չագուչը ձեռքին» գալու է համայնքապետերի հետեւից եւ այժմ կարծես այդ խոստումն է իրականացվում, արդյո՞ք Առուշանյանն էլ է այդ կարծիքին, Առուշանյանը պատասխանեց. «Ես ձեր նշած մարդուն խորհուրդ կտամ, Երեւանում լիքը տանիքներ կան, թող գնա տանիք փոխի, րովհետեւ իրա մաքսիմում լեվելը տանիք փոխելը կարա լինի: Չագուչով ո՞ւմ է վախեցնում, Սյունիքում սյունեցո՞ւն, թե՞ մեզ, խնդալու է ուղղակի»:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու մեջ։

Նշենք, որ դատարանը այս պահին քննում է Գորիսի համայնքապետին կալանավորելու՝ ՀՔԾ–ի միջնորդությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular