Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾhenaran.am-ը գրում է․
Լոնդոնի «Տոտենհեմը» ևս ցանկանում է ձեռք բերել «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
Հիշեցնենք՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Արսենալը» եւ «Չելսին»:
«Մխիթարյանը կարող է հանդես գալ հարձակման ցանկացած դիրքում՝ աջ եզրում, ձախ եզրում կամ ենթահարձակվողի դիրքում: Հիանալի ձեռքբերում կլինի «Տոտենհեմի» համար. Քրիսթիան Էրիքսենի, Էրիկ Լամելայի եւ Հարի Կեյնի հետ նա կդառնա Պրեմիեր լիգայի պաշտպանների մղձավանջը»,- գրում է բրիտանական կայքերից մեկը՝ «Daily Star»-ը: