ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում դեռ փնտրում են նորածնին լքած մորը. փոքրիկը կարող է հայտնվել մանկատանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրու Ավտոկայան թաղամասի տներից մեկի պարսպի տակ գտնված նորածնի մայրը դեռ չի հայտնաբերվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Փոքրիկը շարունակում է մնալ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում, որտեղից մեզ տեղեկացրին, որ երեխան առողջ է, բայց կմնա հիվանդանոցում այնքան, որքան անհրաժեշտ է։

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն էլ Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ երեխան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կհանձնվի պետության խնամքին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ` կտեղափոխվի մանկատուն:

«Կհաշվառվի որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, իսկ որպես որդեգրման ենթակա երեխա կհաշվառվի հայտնաբերումից 3 ամսից ոչ շուտ, օրենքով սահմանված կարգով: Այսպես է ընկեցիկ երեխաների պարագայում: Եթե 3 ամսվա ընթացքում հանգամանքներ փոխվեն, այսինքն՝ հայտնաբերվի ծնողը կամ մեկ այլ անձ, գուցեև երեխան հանձնվի խնամակալության: Այսինքն՝ իրավիճակից ելնելով՝ օրենքով սահմանված կարգով ի շահ երեխայի որոշումներ կկայացվեն»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով` եթե պահանջված ժամկետից հետո լինեն խնամակալության դիմումներ, հնարավոր է, որ երեխան հանձնվի խնամակալության: «Խնամակալության, խնամատարության կամ որդեգրման բացակայության դեպքում երեխան կուղարկվի մանկատուն»,-հստակեցրեց Գրիգորյանը:

Հիշեցնենք` հուլիսի 3-ի առավոտյան` ժամը 10:00-10:30-ի սահմանում, Գյումրու տներից մեկի պարսպի տակ բարուրով փաթաթված նորածին էր հայտնաբերվել: Փոքրիկը տեղափոխվել էր Ավստրիական մանկական հիվանդանոց: Պարզվել էր, որ 3 կգ 100 գրամ քաշով ու 51 սմ հասակով տղան բնածին արատ չունի:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշերով (մոր կողմից նորածին երեխայի սպանության փորձ):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular