ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան Թուրքիայից ստացել է առաջին «Բայրաքթար» անօդաչուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան ստացել է Թուրքիայում արտադրված Bayraktar TB2 անօդաչու սարքի առաջին համալիրը: Այս մասին ասվում է Ուկրաինայի ՊՆ թվիթերյան էջում:

«Ռազմածովային ուժերի համար նախատեսված Bayraktar TB2 առաջին անօդաչու հարձակողական համալիրը առաքվել է Ուկրաինա: Մենք իրականացնում ենք համալիրի վերջնական փորձարկումները բազային վայրում: Մենք կստանանք Սև և Ազովի ծովերի ափամերձ և ջրային տարածքների արդյունավետ դիտարկման և քողարկման հնարավորություն, բարձր ճշգրտության զենքով հակառակորդի ջրային և ցամաքային թիրախներին խոցելու հնարավորություն», -ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան «Անադոլու»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Կիևը հարձակողական անօդաչու սարքեր է գնել Թուրքիայից, որպեսզի Ռուսաստանը «երկու անգամ մտածի» նախքան Ուկրաինայի վրա «հարձակվելը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular