ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչպե՞ս դառնալ բռնապետ»․ Դավիթ Հարությունյանի ակնարկները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Սահմանադրական դատարանը երեկ գնաց խորհրդակցական սենյակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով չորս քաղաքական ուժերի դիմումների ճակատագիրը որոշելու համար։ 
Իսկ մինչ այդ դիմումատուների ներկայացուցիչներն իրենց եզրափակիչ ճառերը ներկայացրին, մի վերջին անգամ փորձեցին ՍԴ դատավորներին բացատրել, թե ինչ ահռելի պատասխանատվություն է ընկած նրանց ուսերին։ 

Ամենափայլուն ելույթն ունեցավ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, նշեց, թե քարոզարշավի ընթացքում իշխանության կողմից բռնության սպառնալիքների, ատելության մթնոլորտի առիթով մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը պետք է առաջինը սթափեցներ հենց իշխանությանը, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» դատարանում փորձում էր արժեզրկել ՄԻՊ դիտարկումները։ 

Դավիթ Հարությունյանը նաև համոզմունք հայտնեց, որ ՍԴ-ի կողմնորոշումն այս գործով ակնհայտ է։

«Օրերս սկսվեց հեռարձակվել «Ինչպե՞ս դառնալ բռնապետ» սերիալը։ Եթե Սահմանդրական դատարանի մասին օրենքը հնարավորություն ինձ տար, ապա այս դահլիճում դիտում կկազմակերպեի, և բոլորի համար հասկանալի կլիներ, թե ինչի մասին է մեր դիմումը։ Ուստի ուղղակի խորհուրդ եմ տալիս դիտել այդ սերիալը։ Ցավոք, այդ սերիալում կտեսնեք այսօրվա Հայաստանը»,- նշեց Հարությունյանը։

Նախկին նախարարը, նշենք, այս հայտարարությամբ չափազանց մեծ պատիվ է անում բռնապետի հակումներ դրսևորող Նիկոլ Փաշինյանին։ Netflix-ի վավերագրական սերիալը, որ թողարկվել է հուլիսի 9-ին, բաղկացած է վեց սերիաներից, և պատմում է Ադոլֆ Հիտլերի, Իոսիֆ Ստալինի, Իդի Ամինի, Կիմ Իր Սենի, Մուամար Քադաֆիի և Սադամ Հուսեյնի մասին։ Մարդկության պատմության այս վեց խոշոր բռնապետերի հետ Փաշինյանը համեմատության եզր իսկ չունի, ո՛չ ռազմական խոշոր հաղթանակներ է տարել, ո՛չ անձի պաշտամունք հիմնել, ո՛չ կարողացել տոտալ վերահսկել խոսքի ազատությունը, ո՛չ էլ կարողանում է այս անձանց պես հետապնդել իր քաղաքական հակառակորդներին։ Փաշինյանը առավելագույնը բռնապետի ծաղրանկար է։ Միգուցե, Դավիթ Հարությունյանն ակնարկում էր Մուամար Քադաֆիի և Սադամ Հուսեյնի անկումն ու ճակատագիրը, սակայն սա միայն ենթադրություն է, արդարադատության նախկին նախարարը այս մասին իր խոսքում չնշեց։

Տիգրան Վարդերեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular