ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում կատարվողը՝ անձնական վրեժխնդրության արտահայտություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անձնական վրեժ է լուծել Սյունիքի համայնքապետերից և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Սյունիքում Փաշինյանի իշխանության գործողությունները չեն տեղավորվում ողջամիտ տրամաբանության շրջանակներում։ Այս տեմպերով, մարզում մոտ ապագայում որևէ ընտրված քաղաքապետ չի մնա, բոլորին կկալանավորեն, իսկ նրանց փոխարեն պաշտոնակատար կնշանակեն «Քաղաքացիական պայմանագրի» տեղական ակտիվիստներին։ Կալանավորված են Քաջարանի և Մեղրիի քաղաքապետերը, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Սիսիանի և Գորիսի քաղաքապետերի դեմ։ Փաշինյանը չի կարողանում մարսել քարոզարշավի ընթացքում Սյունիքում արժանացած «ողջույնները», և իրավապահ համակարգին հրահանգել է բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով շարունակել հետապնդումները։

Այդ համատեքստում է Քննչական կոմիտեի նախագահի փոփոխությունը, Հայկ Գրիգորյանը չէր համաձայնվել անմռունչ կատարել Նիկոլ Փաշինյանի բոլոր ապօրինի հրահանգները, և նրան փոխարինել են «սև գործերի» վարպետ Արգիշտի Քյարամյանով։ Վերջինս էլ խոստացել է առանց այլևայլությունների կատարել փոքրիկ բռնապետի բոլոր քմահաճույքներն ու ճաղերի ետևն ուղարկել «Վերածնվող Հայաստան» կուսակցության բոլոր ակտիվիստներին ու ընդդիմադիր համայնքապետերին։ Երեկ էլ ԱԱԾ-ն բառացիորեն գրոհել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, և ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարներին։ Հայաստանի թիվ մեկ հարկատուի դեմ նման արշավանքը հղի է լուրջ տնտեսական վտանգներով։ Կոմբինատի աշխատանքի կազմալուծումը կարող է ազդել մի քանի հազար մարդու վրա, Սյունիքում լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ հարուցել։ Այդ փաստը, սակայն, չի հուզում Փաշինյանին, անձնական վրեժին հագուրտ տալու համար նա պատրաստ է ցանկացած ապօրինության։

Գևորգ Հայրապետյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular