ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն ձմերուկ կարելի է ուտել օրական

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցանկալի է ձմերուկ ուտել օրվա առաջին կեսին եւ օրական 200-250 գրամից ոչ ավելի։ Այսպիսի խորհուրդներ է տվել սննդաբան Սվետլանա Կրուգլիկովան (Ռուսաստան)։

Ինչպես տեղեկացնում է «МИР 24»-ը, սննդաբանը խորհուրդ է տալիս ձմերուկ եւ սեխ գնել շուկաներում կամ խանութներում, այն տեղերում, որտեղ կարելի է համոզվել մթերքների որակյալ լինելու մեջ։ Սննդաբանը նշել է, որ ձմերուկն 90 տոկոսով բաղկացած է ջրից, իսկ այդ պտղի 100 գրամի մեջ պարունակվում է ընդամենը 31 կալորիա, 0,61 տոկոսը սպիտակուցներ են, 0,15 տոկոսը՝ ճարպեր եւ 7,55 տոկոսը՝ ածխաջրեր։ Ձմերուկի մեջ կան նաեւ А, В6, С վիտամիններ, հակաօքսիդանտներ եւ ամինաթթուներ։

Մասնագետի խոսքով՝ ձմերուկը բարելավում է երակների վիճակը եւ իջեցնում զարկերակային ճնշումը ցիտրուլին ամինաթթվի շնորհիվ, իսկ պտղի պարունակության մեջ առկա լիկոպենը բարձրացնում է անոթների  եւ մազանոթների տոնուսը։ С եւ В6 վիտամինները կայունացնում են սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։ Ձմերուկը մեծ քանակությամբ ջրի պարունակության շնորհիվ նաեւ նպաստում է օրգանիզմից շլակների եւ ռադիոնուկլեիդների տարրերի, խոլեստերինի դուրսբերմանը։

Ձմերուկը կերակրացանկից բացառել խորհուրդ է տրվում միզաքարային հիվանդություն, կոլիտ, փորլուծություն, աթերոսկլերոզ, շագանակագեղձի ադենոմա եւ սիրտ-անոթային համակարգի պաթոլոգիաներ ունեցող մարդկանց, որոնք ուղեկցվում են հեղուկի վատ արտահոսով։ Բացի այդ, անգամ առողջ մարդկանց խորհուրդ չի տրվում ձմերոկի կամ սեխի դիետա անել, քանի որ այդ մթերքները հարուստ են ածխաջրերով, եւ դրանց օգտագործումը հանգեցնում է գլյուկոզայի, հետեւաբար եւ արյան մեջ ինսուլինի մակարդակի կտրուկ բարձրացման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular