ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի հնա՞րք, թե՞ իրականություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում Ստեփանակերտում հանդիպելով Հայաստանից ժամանած մի քանի տասնյակ մշակութային գործիչների և մտավորականության ներկայացուցիչների հետ, Սերժ Սարգսյանը խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին ասել է, որ բանակցություններ ըստ էության չկան: Նա հայտարարել է նաև, որ և՛ զորքը, և՛ քաղաքացիները, և՛ ԼՂՀ բնակչությունը պետք է պատրաստ լինեն դժվար ժամանակների:

Այս հայտարարությունն իհարկե արժանանում է երկակի ընկալման: Մի կողմից՝ կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը իրավացի է՝ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք դժվար ժամանակների, և այստեղ խնդիրը միայն պատերազմի պատրաստ լինելը չէ, պատերազմի վտանգը չէ: Վերջին հաշվով, այդ վտանգը կա, և հենց դա կանխելու և կանխարգելելու համար էլ բոլորս պետք է պատրաստ լինենք դժվար ժամանակների: Սա կասկածից վեր է:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը խոսում է զորքի, քաղաքացիների, ԼՂՀ բնակչության պատրաստ լինելու մասին, իսկ իշխանության մասին՝ լռում է: Մինչդեռ դժվար ժամանակներին առաջին հերթին պետք է պատրաստ լինի իշխանությունը: Ավելին, զորքն ու քաղաքացիները, հատկապես ապրիլյան պատերազմից հետո իրենք են հենց դրա մասին տարբեր առիթներով աղաղակում և ահազանգում, որ ապրիլյան պատերազմից հետո չեն արվում բավարար հետևություններ և չնայած կատարվում է մեծ աշխատանք, այնուհանդերձ կատարվում են նաև քայլեր՝ սկսած կառավարման ընթացիկ որոշումներից, մինչև կադրային նշանակումներ, որոնք մեղմ ասած՝ բացարձակապես չեն բխում ապրիլյան քառօրյա պատերազմի դառը դասից և չեն հանդիսանում հետևությունների ապացույց և վկայություն:

Եվ սրա վառ , դժբախտաբար տագնապալի, ողբերգական, սակայն ցցուն դրսևորումն էին հուլիսյան զարգացումները և հասարակության արձագանքը դրանց, որը չէր լինի, եթե ապրիլյան պատերազմից երեք ամիս հետո իշխանությունն իրեն իսկապես պահած լիներ այնպես, որը ոչ մեկի մոտ կասկած իսկ չէր թողնի, որ հետևություններն արված են և իշխանությունն էլ քաղաքացիների և զորքի հետ միասին պատրաստ է դժվար ժամանակների: Այլապես, զորքի և քաղաքացիների համար դժվար ժամանակները ըստ էության եկել են արդեն երկու տասնամյակ ու չեն գնում, իսկ իշխանության համար դրանք այսպես էլ չեն գալիս:

Չգիտես ինչու ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակից հետո քաղաքացիներին և այն զորքին, որ ձևավորվում է առավելապես դժվարության մեջ ապրող ընտանիքների որդիներից, հայրերից և ամուսիններից, բաժին հասան միայն դժվարությունները, իսկ իշխանություններին՝ միայն կյանքի քաղցր պտուղները, նյութական բարիքները, հարմարավետությունը, դղյակները, թանկարժեք հանգստավայրերը, թանկարժեք առողջապահական ծառայությունները աշխարհի լավագույն կլինիկաներում, երբ դժվարություններին դիմագրավող զինվորները, նրանց ծնողները զրկված են անգամ տարրական համարվող բուժսպասարկումը լիարժեք ստանալու հնարավորությունից:

Երբ համադրում ենք այս ամենը, ստացվում է այն երկակի ընկալման իրականությունը, որի մասին խոսեցինք վերևում: Մի կողմից՝ մենք իսկապես այլ ելք չունենք, քան պատրաստ լինել դժվար ժամանակների, քանի որ մեր շուրջն իսկապես փոթորկվող աշխարհ է և մենք իրավունք չունենք թուլանալու, իրավունք չունենք մեր պետության ճակատագիրը մեր ամենօրյա հոգածության առարկա չդարձնելու, մյուս կողմից՝ սակայն մենք տեսնում ենք, որ այդ դժվարությունները միայն հասարակության գոտիները ձգելու համար են:

Եվ այստեղից մնում է անել մի հետևություն, եզրակացություն կամ պարզապես հռետորական մի հարցադրում՝ իսկ արդյո՞ք այդ դժվարությունների պատրաստ լինելու մասին հայտարարությունները ընդամենը նախընտրական հնարք չեն, խորհրդարանի ընտրություններից առաջ հասարակությանը հոգեբանական կապանքի մեջ պահելու, բարոյական մամլիչի տակ դնելու համար:

Հատկապես եթե հստակ է, թե որքան զգայուն է հասարակությունը պետականության ճակատագրի հանդեպ, մարտահրավերների հանդեպ, և որքան պատասխանատու ու բծախնդիր՝ ի տարբերություն իշխանական համակարգի: Այդ մեղմ ասած՝ մտավախությունը կարող է ցրել թերևս մի հանգամանք՝ երբ հասարակությունը հստակ, շոշափելի և համոզիչ կերպով կտեսնի, որ իշխանությունն ինքն էլ պատրասվում է դժվար ժամանակների, բայց ոչ թե հանրային բյուջեն օպտիմալացնելով (դա ինքնին պետք է լինի միշտ), այլ դժվարությունների պատրաստվելով անձնական-ընտանեկան շրջանակների էական ժուժկալության դրսևորումներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular