ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդպես էլ այս խորհրդարանը առաջնայինը երկրորդականից չտարբերեց. պատգամավորի վարձատրություն են ավելացնում արտահերթով. Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ագգային ժողովի անկախ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «7-րդ գումարման խորհրդարանը այդպես էլ չկարողացավ տարբերակել առաջնայինը հազարերորդականից, չհասկացավ իր գործունեության բուն իմաստը․․

Որքան էլ զարմանալի կարող է թվալ, հետպատերազմական շրջանում մեր խորհրդարանը չկարողացավ ադեկվատություն ցույց տալ և համարժեք արձագանքել Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրողություններին։ Հետպատերազմական փուլում խորհրդարանական երկրի Ազգային ժողովը պետք է օգտագործեր իր ողջ գործիքակազմը` Արցախի ժողովրդի անվտանգ գոյության ապահովմանը, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի և Հադրութի և մյուս բնակավայրերի դեօկուպացիայի անհրաժեշտությանը վերաբերող իրավաքաղաքական գնահատականներ տալու, և դրանք միջազգային ասպարեզ հասցնելու նպատակով։
Ցավոք հետպատերազմական խորհրդարանը Արցախի վերաբերյալ անթույլատրելի լռություն էր պահպանում։ Եվ այդպես էլ ոչ մի հրատապ հարց, երկիրը ճգնաժամից հանելու գրեթե ոչ մի նախագիծ չընդունեց։
 
«Արցախ» նախաձեռնության անդամներով փորձեցինք ԱԺ հայտարարության նախագծով արտահայտել քաղաքական դիրքորոշում և ներկայացնել համապատասխան իրավական հիմքեր այն մասին, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմով Ադրբեջանը ոտնահարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները։ Համապատասխան իրավական հղումներով ցույց էինք տալիս, որ Շուշին, Հադրութը, ինչպես նաև Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմող մյուս շրջանները օկուպացվել են Ադրբեջանի կողմից, և Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի ժողովրդի անվտանգ գոյության ապահովման, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման, բռնի տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է:
 
Հայտարարության նախագիծը ընդհանուր առմամբ ներկայացնում էր նաև նոր ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա Արցախի Հանրապետության շրջանների օկուպացիայի ազդեցության հնարավորությունների շրջանակը, որը իհարկե բացակայում է։
Հետպատերազմական շրջանում կեղծ խաղաղասիրության թեզեր ենք լսում մի շարք պաշտոնյաների կողմից, իսկ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով խոսում է Զանգեզուրի, Երևանի, Սևանի՝ իրենց պատմական հողեր լինելու մասին և խոստանում վերադառնալ։
 
Եվ այս իրավիճակում, երբ ի թիվս Սյունիքի, Գեղարքունիքի դեպքերի, այս անգամ էլ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ենք զոհ ունենում, երբ թշնամին ներխուժել է ՀՀ տարածք և չի հեռանում, երբ զինվորը տարրական պայմանների խնդիր ունի ծառայության ընթացքում, երբ անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք, երբ տարածաշրջանում ազդեցության համար խոշոր խաղացողների կատաղի պայքար է ընթանում, Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարում, որի օրակարգում է իշխանական խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված նախագիծը՝ պատգամավորական գործունեության համար հատկացվող 50 000 ՀՀ դրամը 250 000 ՀՀ դրամ դարձնելու վերաբերյալ։
 
Եվ եթե նույնիսկ մի պահ փորձենք թողնել այս իրականությունը, որը, իհարկե, անհնար է, օբյեկտիվ հարց է առաջանում՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորներից քանի՞սն են գնում մարզեր՝ հատկապես հետպատերազմական շրջանում, ընտրողների, սահմանամերձ համայնքների բնակիչների հետ կապը պահում, ներկայացուցչական ծախսեր անում, որ հիմա էլ ուզում են ավելացնել այդ գումարը 200 000 ՀՀ դրամով։
 
Մի՞թե չեք կարողանում առաջնայինը հազարերորդականից տարբերակել ․․․
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular