ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լուրջ տեղաշարժեր դժվար թե լինեն. երկիրը մնալու է ստագնացիայի իրավիճակում». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս փուլում իշխանության իրականացրած կադրային քաղաքականությունը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը երկու ասպեկտով է դիտարկում՝ հաշվի առնելով ինչպես հնարավոր կադրային նշանակումների մասին լուրերը, այնպես էլ նաև օրերս արված մի քանի կոնկրետ նշանակումները:

«Նախ՝ Նիկոլ Փաշինյանի կադրային բանկը բավականին աղքատիկ ու սահմանափակ է: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն առանցքային կադրային նշանակումներ անելիս հիմնվում է ոչ թե տվյալ գործչի մասնագիտական, կազմակերպչական ունակությունների վրա, կամ՝ երկուսն էլ միասին, այլ առաջնորդվում է անձնական նվիրվածության գործոնով: Այսինքն, թե տվյալ անձը որքանո՞վ է վստահություն ներշնչում՝ անկախ նաև պրոֆեսիոնալիզմից: Հնարավոր փոխատեղումները և արդեն որոշակի նշանակումները հաստատում են նշվածը: Ընդհանուր առմամբ, հաշվի չի առնվում, թե տվյալ անձը նախորդ երեք տարվա ընթացքում ինչ արդյունք է գրանցել այն ոլորտում, որի պատասխանատուն էր: Ընդ որում՝ մարդիկ, ովքեր հիմա էլ այլ պաշտոններ են զբաղեցնում, հայտնի են իրենց անհաջողություններով և իրենց վստահված ոլորտները տապալման բերելու հանգամանքով, իսկ ոմանք էլ՝ իրենց սկանդալային բնույթով: Համենայն դեպս, մենք կադրային բանկն ընդլայնելու լուրջ փորձեր չենք տեսնում: Նորից նույն պրակտիկան է՝ պաշտոնյան պետք է սեփական թիմից լինի, իսկ ավելի լավ է՝ ամենամերձավոր շրջապատից: Երևի կարելի է գալ այն տխուր կանխատեսմանը, որ այս պարագայում արդյունքներն էլ մոտավորապես նույնն են լինելու, ինչպես նախորդ երեք տարվա ընթացքում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը:

Ըստ քաղտեխնոլոգի, մյուս կողմից՝ այսօր ստեղծված իրավիճակը զարմանալի չէ նույն երեք տարվա համատեքստում: «Երեք տարի առաջ իշխանության եկավ Ն. Փաշինյանի թիմը, և նա, իր պատկերացմամբ, լավագույն կադրերին պետք է առանցքային պաշտոնների նշանակեր: Եթե նրանք լավագույններն էին, կարելի է պատկերացնել, թե ինչ են իրենցից ներկայացնում նրանք, որոնք երկրորդ, երրորդ պլանի խաղացողներ են: Դժվար է պատկերացնել, որ երեք տարվա ընթացքում նրանք այնքան են աճել, որ սկսել են գերազանցել առաջին պլանի խաղացողներին: Իրականում տեսել ենք իրենց ունակությունները: Իսկ այսօրվա նշված քաղաքականության պարագայում ևս զգալի ու լուրջ տեղաշարժեր դժվար թե լինեն, ինչը նշանակում է, որ երկիրը մնալու է ստագնացիայի իրավիճակում: Երկիրը ո՛չ առաջ է գնալու, ո՛չ՝ հետ, ստագնացիա է լինելու, որը, սովորաբար լճացման է բերում: Առհասարակ, երբ հասարակությանը ցանկացած իրավիճակ բավարարում է, երբ հասարակության մոտ ապատիա է ու իր հեռանկարներն առանձնապես չի կապում օրվա իշխանության գործունեության հետ, նման պայմաններում ցանկացած իշխանություն է լճանում, ցանկացած էկոնոմիկա, և, մեծ հաշվով, յուրաքանչյուր երկիր է ստագնացիայի ենթարկվում:

Այսինքն, հասարակության հարմարվողականությունը բերում է նրան, որ իշխանությունը չի ձգտում կատարելագործվել, այդ թվում՝ նոր կադրեր հայթայթել, ընդհանուր կադրային բանկից մարդկանց ներգրավել և այլն: Հաշվի առնելով, որ նույն կադրերը պետք է ինչ-որ ծրագրեր իրականացնեն, չեմ կարծում, որ մենք լուրջ տեղաշարժերի ենք ականատես լինելու: Հաշվի առնելով տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրավիճակը՝ նկարագրվածը նաև նոր ներքին ճգնաժամերի է հանգեցնելու: Մենք տեսանք այս կառավարության ունակությունները թե՛ հետպատերազմյան շրջանում, թե՛ պանդեմիայի ընթացքում: Այս կառավարությունը նման պայմաններում ընդհանրապես ի վիճակի չէ ճգնաժամային մենեջմենթ իրականացնել: Ըստ իս, նոր ներքին քաղաքական խոր ճգնաժամերի պայմաններում այս կառավարությունն ունակ չի լինելու ճգնաժամային կառավարում իրականացնել: Իհարկե, կհայտարարեն ինչ-որ տնտեսական հրաշքների, նոր աշխատատեղերի, տնտեսական աճերի մասին, ինչպես, օրինակ՝ հիմա են հայտարարում: Կհայտարարեն նաև ռեկորդային բյուջետային մուտքերի մասին, բայց այդ ամենը ներառական նշանակություն չի ունենալու»:

Շեշտելով հնարավոր որոշակի ներդրումային ծրագրերի մասին, որոնք կարող են լինել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակից ելնելով՝ քաղտեխնոլոգը նշեց. «Եթե անգամ, որպես Հայաստանի զիջողական քաղաքականության փոխհատուցում, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահագրգիռ կենտրոնները որոշակի ներդրումներ անեն, վստահ չեմ, որ այս կառավարությունը կկարողանա այդ ներդրումներն էֆեկտիվ կառավարել ու օգտագործել: Այդ առումով իմ աչքի առաջ 2019 թվականն է, երբ բյուջեն նույնիսկ պրոֆիցիտով էր և բավականին գումարներ էին հավաքվել տարբեր պատճառներով, բայց, միևնույնն է, այդ գումարներով չէին կարողանում կապիտալ ներդրումներ անել»:

Վիգեն Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք նաև 8-րդ գումարման խորհրդարանին՝ իհարկե, դիտարկելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը կարող է անվավեր չճանաչել արտահերթ ընտրությունների արդյունքները: «Եթե համարենք, որ ապագա խորհրդարանն այսպիսին է լինելու, ապա պետք է փաստենք, որ առնվազն երկու տարբերություն կա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular