ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե այս օրենքն ընդունվի, ապա այդ 103 միլիարդ դրամի ակնկալվող լրացուցիչ մուտքերը օգտագործելու են իրենց սեփական ձախողումների հետևանքները փակելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Կառավարությունը հուլիսի 12-ին հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, պայմանավորված է hանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Նպատակը պաշտոնապես ամրագրված է հետևյալ ձևակերպման մեջ. «Օրինագծով նախատեսվում է խորացնել պղնձի մշակման արժեշղթան` նախնական փուլում հիմնելով բարձր մաքրության կատոդային պղնձի արտադրություն, իսկ այնուհետև խթանել հարակից արտադրատեսակների էկոհամակարգի արագ զարգացմանը: Նախատեսվում է նաև խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչպես նաև շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը` հնարավորինս նվազեցնելով վնասակար արտանետումները»:

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Անդրադառնալով այս որոշմանը տնտեսագետը ասաց, որ այս որոշումը բացասաբար է ազդելու ոլորտի վրա: Նրա գնահատմամբ՝ կառավարության ձևակերպած նպատակը բացառապես կապ չունի իրական նպատակի հետ․ «Նշում են «Սուվերեն հարստության ֆոնդ» ներդրումային հիմնադրամի մասին, բայց թե այդ հիմնադրամը, որպես այդպիսին, ի՞նչ հիմնական նպատակներ, ծախսային ի՞նչ կոնկրետ ուղղություններ պետք է ունենա, դրանք չկան: Ակնկալվող արդյունքների մեջ դրել են երկարաժամկետ ինչ-որ մի տեսլական, որ կծախսվի բնապահպանական խնդիրների լուծման և այլնի համար, սրանք սին են, որովհետև, եթե այս օրենքն ընդունվի վաղը, այդ 103 միլիարդ դրամի ակնկալվող լրացուցիչ մուտքերը որ գան, դրանք հիմնականում կօգտագործվեն այն ձևով, ինչպես արտաքին պարտքն են օգտագործում, այսինքն՝ իրենց սեփական ձախողումների հետևանքները փակելու համար՝ նպաստ, թոշակ, պետական աշխատավարձ և հատկապես իրենց պարգևատրումները վճարելու համար: Այժմ տարբերակ չունեն. կամ պետք է գնան արտաքին պարտքն ավելացնելու ճանապարհով, բայց քանի որ արդեն պարտքային ճգնաժամի ռիսկ ունեցող երկրների շարքում ենք դասվել, կգնան հարկային բեռի ավելացման ճանապարհով, որովհետև իրական տնտեսությունը չի աճում: Եթե տնտեսությունը չի աճում, այլ, ընդհակառակը, նվազում է, ուրեմն հարկային բեռը պետք է ավելացնես, որովհետև սոցիալական ծախսերն էլ մյուս կողմից են խորանում»:

Հարցին, թե ինչ նպատակ ունի այս ծրագիրը տնտեսագետը պատասխանեց․ « Նրանք, այս ծրագիրը ծառայեցնելու են քաղաքական մրցակիցներին պատժելու համար, քանի որ այդ ոլորտում հիմնական սեփականատերերը և տնտեսական գործունեություն իրականացնողներն իրենց ցանկում չեն. քաղաքական հակառակորդներ են»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular