Մեծ Բրիտանիան պատրաստ Է համագործակցել թալիբների հետ, եթե նրանք իշխանության գան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի կառավարությունը կհամագործակցի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, եթե նրանք մտնեն Աֆղանստանի կառավարության կազմ: Հուլիսի 13-ին Daily Telegraph թերթում հրապարակված հարցազրւյցում համապատասխան հայտարարությունն արել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում է Ուոլեսը, Մեծ Բրիտանիան կհամաձայնվի Աֆղանստանում այդ իրավիճակին, եթե կատարվեն որոշակի միջազգային պարտավորություններ: «ինչպիսին էլ որ լինի կառավարության կազմը, պայմանով, որ այն կհետևի որոշակի միջազգային նորմաների, Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաշխատի նրանց հետ»,- հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Նրա կարծիքով՝ թալիբները չեն կատարի անցյալի սխալները: Նրանք ցանկանում են միջազգային ճանաչում, իսկ դրա համար անհրաժեշտ է լինել խաղաղության կողմնակից:
Նաև Ուոլեսն Աֆղանստանի նախագահի Աշրաֆ Ղանիին և թալիբներին կոչ է արել հակամարտության տասնամյակներից հետո սկսել համագործակցել՝ երկրում կայունությունը վերականգելու համար: