ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ, ինչպե՞ս ստացվեց՝ Արտակ Դավթյանը շրջանցեց պատերազմի պատասխանատվությունը, Գասպարյանը՝ քավության նոխազ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020 թվականի հուլիսյան դեպքերի եւ սեպտեմբերյան 44-օրյա պատերազմի արդյունքում, այսպես ասած, քավության նոխազ դարձավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Ինչպե՞ս. փորձենք իրադարձությունները միմյանց հետ շաղկապելով վերհիշել ու վերլուծել: Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվեց 2020 թվականի հունիսի 8-ին եւ նույն օրն այդ պաշտոնին նշանակվեց Օնիկ Գասպարյանը: Պաշտոնապես մեկնաբանվել էր, որ Արտակ Դավթյանի առանձնատանը կորոնավարակի խիստ կարանտինի պայմաններում տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը՝ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ, եւ դա է հիմք հանդիսացել նրան այդ փուլում աշխատանքից ազատելու համար:

Բայց ուշագրավ էր այն, որ այդ հարսանիքի մասին նախապես տեղյակ է եղել նույն Նիկոլ Փաշինյանը. նա նախապես գիտեր, որ լինելու է Արտակ Դավթյանի որդու հարսանիքը, եւ հետագայում պարզվեց, որ նրան ազատելու պատճառներն իրականում այլ էին, քան հարսանիքի կազմակերպումը: Եվ Օնիկ Գասպարյանին այդ պաշտոնում նշանակելուց ընդամենը մեկ ամիս չորս օր անց սկսվեցին Տավուշյան դեպքերը, երբ պաշտոնապես պարզաբանվեց, որ հուլիսի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Ադրբեջանի սահմանապահ ուժերի զինծառայողները փորձել են մոտենալ հայկական զինված ուժերի դիրքերին: Այդ փոքրիկ միջադեպից պատվով դուրս եկանք, իսկ, ահա, սեպտեմբերյան դեպքերը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմն Արցախում, մենք պարտվեցինք:

Գասպարյանին իրավունքի ուժով հեռացրին աշխատանքից բավականին կասկածահարույց հանգամանքներում: Եվ, ահա, այդ ամենից հետո, երբ Գասպարյանն իր ազատումը վիճարկում էր դատարանում, կրկին Արտակ Դավթյանը «մաքուր» վերանշանակվեց նույն ԳՇ պետի պաշտոնում: Այսքանից հետո տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչպե՞ս ստացվեց՝ Արտակ Դավթյանը շրջանցեց պատերազմի պատասխանատվությունը:

Ամբողջական հովածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular