ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կողմից պետք է հնարավորինս արագ արձագանք լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը  առաջիկա 5 տարիների համար Հայաստանին հատկացվելիք 1,6 միլիարդ եվրոն այլ աղբյուրներով կավելացնի 1 միլիարդով՝ ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո։

Այս թեմայով զրուցել ենք միջազգայնագետ  Սուրեն Սարգսյանի հետ։

Հարցին, թե Ինչո՞վ է պայմանավորված, որ այս տարի ԵՄ-ն այդքան մեծ աջակցություն է հատկացնում Հայաստանին` Սուրեն Սարգսյանը պատասխանել է․ «ԵՄ-ի կողմից աջակցության ծրագիրը տրամադրվում է ոչ միայն Հայաստանին, այլև Հարավային Կովկասի մյուս երկու երկրներին: Համենայնդեպս, այդպիսի տեղեկություններ արդեն տարածվել են համացանցով: Մեծ աջակցությունը պայմանավորված է նաև Հայաստանի տնտեսական իրավիճակով, այն աշխարհաքաղաքական իրողություններով, որոնք Հայաստանում կան, մասնավորապես, հետպատերազմական վիճակը:

Բնականաբար, այստեղ կա նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ: ԵՄ-ն, ԱՄՆ-ն առավել ակտիվ են փորձում գործել մեր տարածաշրջանում, մանավանդ հետհեղափոխական և հետպատերազմյան Հայաստանում: Կարծում եմ մենք դրա արդյունքները շատ մոտ ապագայում կսկսենք տեսնել ու հասկանալ»։

Անդրադառնալով այն հարցին, թե Շուշիում Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հանդիպունից ԱՄՆ, Ֆրանսիա և ՌԴ դեսպանների հրաժարվելը ինչ մեսիջներ է պարունակում` Սուրեն Սարգսյանը ասել է․ «Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների չմասնակցելը նշանակում է, որ նրանք ինչ-որ բանի հետ չեն համակերպվում, Շուշի այցելության մեջ ինչ-որ խնդիր են տեսնում: Ինչ վերաբերում է մյուս պետություններին, ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից պետք է հնարավորինս արագ արձագանք լինի և եթե Երևանի կողմից այդ արձագանքը չլինի, ապա դա կարող է դիտարկվել որպես նորմալ երևույթ և արդեն ով ցանկանա, ցանկացած մակարդակի պաշտոնյա կարող է այցելել Շուշի՝ առանց որևէ խնդիր տեսնելու: Եթե հիշում եք, առաջ որևէ դեսպան չէր այցելում Արցախ, որովհետև եթե այցելում էր, Ադրբեջանը մեծ իրարանցում և աժիոտաժ էր առաջացնում, «պերսոնա նոն գրատա» էր հայտարարում տարբեր դեսպանների, պետական պաշտոնյաների: Դրա համար միջազգային հանրությունն զգուշավոր էր նման քայլի դիմելիս: Իսկ հիմա, երբ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ նույնիսկ ԱԳՆ-ի մակարդակով հայտարարություն չի արվում, ապա բոլորը կարող են ԱԳՆ-ի լռությունն ընդունել որպես համաձայնության նշան և հաշտվել այդ մտքի հետ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular