ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբները սպառնացել են ելնել թուրքական ուժերի դեմ, եթե դրանք դուրս չգան Աֆղանստանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել է, որ կգրոհի թուրքական ուժերը, եթե դրանք մնան Աֆղանստանի տարածքում: Այդ մասին ասված է շարժման հայտարարության մեջ, որը հուլիսի 13-ին մեջբերել է Աֆղանստանի TV1 հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Թուրքական ղեկավարության որոշումը չմտածված է, խախտում է աֆղանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում նրանց ազգային շահերին»,- նշված է թալիբների հայտարարության մեջ: Շարժումը նշում է, որ «ցանկացած օտարերկյա զորքերի ցանկացած պատրվակով Աֆղանստանի տարածքում մնալը դիտում Է որպես օկուպացում և կպայքարի զավթիչների դեմ»:

Թալիբները Թուրքիայի ղեկավարությանը կոչ են արել հրաժարվել այն որոշումից, որը «խնդիրներ կստեղծի երկու երկրների մուսուլման ժողովուրդների միջև»:

«Եթե թուրք պաշտոնատար անձինք չվերանայեն իրենց որոշումը,- ասված Է հայտարարության մեջ,- ապա «Թալիբան»-ի կողմնակիցները դուրս կգան (Աֆղանստանում) թուրքական ուժերի դեմ»: Այդ դեպքում թալիբները պատասխանատվությունը դրել են նրանց վրա, «ովքեր միջամտում են ուրիշների գործերին և ընդունում նման չմտածված որոշումներ»:

Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր , որ իր երկիրը պատրաստ է Աֆղանստանում պահպանելու իր զորակազմն այնտեղից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից՝ հետո ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության դեպքում:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել է Աֆղանստանում գործողությունը վերջացնելու մասին: Սպիտակ տանը հույս ունեն, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը, որն սկսվել է մայիսին, կավարտվի օգոստոսի վերջին: Ինչպես անցյալ շաբաթ հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, Միացյալ Նահանգներն ավելի քան 90 տոկոսով ավարտել է Աֆղանստանից զորակազմի դուրսբերման գործընթացը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular