ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Ալիխանե Մամեն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կյանքի 69-րդ տարում վախճանվեց քուրդ ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս Ալիխանե Մամեն (Ալիխան Մամեի Մուսոյան): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի գրողների միությունից, Ալիխանե Մամեի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին` ժամը 17.00-ից Արագածոտնի մարզի Կոշ գյուղում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 14-ին` ժա մը 13.00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում:

Ալիխանե Մամեն ծնվել է 1948 թվականի հուլիսի 6-ին, Աշտարակի շրջանի Կոշ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): 1966-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1973-ին`  Երևանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Պիոներ կանչ», «Հայաստանի աշխատավորուհի» խմբագրություններում, պետական գրապալատում, 1979 թվականից «Սովետական գրող» հրատարակչությունում:

ՀՀ Գերագույն խորհրդի վերջին գումարման ժամանակ եղել է Մարդու իրավունքների և ազգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի նախագահ, հիմնադրել մի շարք հասարակական կազմակերպություններ:  ՀԳՄ անդամ է1988 թվականից: Գրում էր քրդերեն և հայերեն` դպրոցական տարիներից տպագրվելով գրական մամուլում:

Բանաստեղծությունների առաջին գիրքը` « Կենաց ծով» (1983) խորագրով, ջերմորեն  ընդունվեց ընթերցասեր հասարակայնության և գրաքննադատների կողմից: Հաջորդ գրքերը` «Քարը» (1987թ.), «Հող և հաց» (2004 թ. քրդերեն), «Զագրոսի լույսերը» (2008թ. քրդերեն), «Նուրանի» (2010թ, քրդերեն), նոր գույն էին քրդական և հայ գրականության  ներկապնակում: Նրա ստեղծագործության հենքը, պատկերային համակարգի աղբյուրը   քրդական և հայկական բանահյուսությունն էր:

Վերջին տարիներին «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիրն էր: Առանձին գրքով հրատարակվել է նրա «Երկխոսություն» հրապարակախոսական ժողովածուն: Մեծ է նրա վաստակը քրդական լեզվի և գրականության զարգացման գործում: Նրա ջանքերով են ստեղծվել քրդական դպրոցների 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանների մայրենի լեզվի և գրականության դասագրքերը: Ալիխանե Մամեի բանաստեղծական շարքերը թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով:

2012 թվականին նրա գործունեությունը գնահատվել է պետական պարգևով` «Մովսես Խորենացի» մեդալով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular