ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թորոսյանն ու ԱՀԿ-ն միանձնյա վերահսկելու են առողջապահական համակարգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը առաջիկայում լիովին վերցնելու է Հայաստանի առողջապահական համակարգի վերահսկողությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Իշխանափոխությունից հետո առողջապահության նախարարի պաշտոնում նշանակված Արսեն Թորոսյանը հիմնովին ձախողեց համավարակի դեմ պետական քաղաքականությունը, իր դեմ տրամադրեց բժշկական հանրույթին, կարողացավ կռվել բոլոր բուժհաստատությունների հետ, արտոնություններ տրամադրեց իր մտերիմներին, ԶԼՄ-ներում աչքի ընկավ կոռուպցիոն դրսևորումների մասին տեղեկություններով։ Որքան էլ տարօրինակ է, նրան այս ընթացքում դիմադրում էին հենց իշխանության ներսից։ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու պատգամավորները քանիցս լեզվակռվի մեջ են մտել Արսեն Թորոսյանի հետ, դիմադրել նրա անհեթեթ ձեռնարկներին:

Բանն այն է, որ Նարեկ Զեյնալյանը ևս նախարար դառնալու հույսեր էր փայփայում, իսկ նրան աջակցում էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Միրզոյանն արդեն կորցրել է իշխանության մեջ ունեցած ազդեցությունը, հայտնի չէ, թե ինչ դերակատարում է ունենալու առաջիկայում, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ սերտ առնչություններ ունեցող Արսեն Թորոսյանը դարձել է նաև Նիկոլ Փաշինյանի «հորքուրի գանձը»։

Այժմ էլ որոշված է, որ Արսեն Թորոսյանը տեղափոխվելու է Ազգային ժողով, որտեղ կնշանակվի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Թորոսյանի հետ Ազգային ժողով կգործուղվի նաև ներայիս նախարար Անահիտ Ավանեսյանը, իսկ նախարար կդառնա մեկ այլ փոխնախարար՝ Սարգիս Թորոսյանը, որին այդ պաշտոնում առաջարկել է Արսեն Թորոսյանը։ Փաստացի, Արսեն Թորոսյանի լիակատար վերահսկողության տակ կանցնի Առողջապահության նախարարությունը, և իշխանության մեջ այլևս չի լինի ոչ ոք, ով կհամարձակվի դիմադրել Թորոսյանի և ԱՀԿ փորձերին։ Թորոսյանը նաև լինելու է ուշադրությունից դուրս, այլևս չի թիրախավորվելու ԶԼՄ-ների ու հանրության կողմից, և տակից է իրականացնելու ԱՀԿ դիրեկտիվները՝ թքած ունենալով երկրի բնակչության առողջության և շահերի վրա։

Տիգրան Ռոստոմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular