ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է դեսպանի կողմից Ադրբեջանի կառավարության հրավերն անտեսելը և Շուշի չմեկնելը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը բացատրել է՝  ինչու դեսպանն այդ երկրում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչների հետ չի մեկնել Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք:

Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն անցած հանգստյան օրերին շրջագայություն էին կազմակերպել օտարերկրյա դեսպանների համար դեպի Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի: Սական ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպաններն անտեսել էին Ադրբեջանի կառավարության հրավերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումը հանրային ընդվզում է առաջացրել Ադրբեջանում: 

Այս կապակցությամբ haqqin.az լրատվականի խմբագրությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերին խնդրել է պատասխանել թեմայի վերաբերյալ մի շարք հարցերի: Ստորև ներկայացված են ԱՄՆ դեսպանատան պատասխանները:

- Ինչո՞ւ մերժեցիք Շուշի այցելելու կառավարության հրավերը: 

- Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցին վերաբերող մանրամասները կամ պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, որոնք ի վիճակի չէին մեկնել Ֆիզուլի և Շուշի:

- ԱՄՆ-ն տարբեր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի կոնսոլիդացված դիրքորոշման հետ համահունչ գործում:

- ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2014-ին ուկրաինական տարածքի օկուպացիայի, չարամիտ կիբեր և հակաահաբեկչական գործողությունների, մարդկանց վաճառքի, զենքի տարածման և այլ չարամիտ գործողությունների համար: ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Ռուսաստանը կվերադառնա միջազգային պարտավորությունների կանոնների վրա հիմնված մոդելի, ինչը մեզ հնարավորություն կտա կառուցել ավելի կայուն և կանխատեսելի երկկողմ հարաբերություններ:
ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի հետ համագործակցությունը որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ՝  երկկողմ և գլոբալ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպիսիք են պատժամիջոցները, զենքի կրճատումը և կլիմայի փոփոխությունը:

- Ինչո՞ւ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները, հանդես եկան նույն դիրքորոշմամբ և մերժեցին հուլիսի 9-ին Շուշի այցելելու հրավերը:

- Մենք չենք մեկնաբանում մեր դեսպանի ժամանակացույցի մանրամասները: Խորհուրդ ենք տալիս կապվել Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների հետ ՝ այլ դեսպանատների մասին մանրամասներ ստանալու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular