ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ տեսք ունի ներկայումս միկրոավտոբուսներ արտադրող Երևանի ավտոգործարանը, և ի՞նչ են այնտեղ արտադրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

car.ru-ն գրում է, որ ԽՍՀՄ-ում եղել են ավտոգործարաններ, որոնք բեռնատար ֆուրգոններ են արտադրել: Դրանց թվում էր «ԵրԱԶ»-ը: Ի՞նչ է այժմ հայտնի այդ ձեռնարկության մասին:

Ընկերության պատմությունը սկիզբ է առել 60-ականների կեսերից: Այն ժամանակ Խորհրդային Միության ղեկավարության հրահանգին համապատասխան, որոշվել է ստեղծել ցածր տոննաժային ծածկված բեռնատարների արտադրության ձեռնարկություն: Եղել է «ՌԱՖ»-ը, բայց դրա կարողությունները բավարար չէին երկրի աճող կարիքները բավարարելու համար:

Կովկասի տարածաշրջանը թեթև բեռնատարներով տնտեսապես բավարարելու համար ընտրվել է Հայաստանը: Արդյունքում, «ԵրԱԶ-762»-ը դարձել է գործարանի առաջին և ամենատարածված մոդելը: Փաստացի, դա փոփոխված «ՌԱՖ-977» ֆուրգոն էր:

Այնուամենայնիվ, դա չի արվել առանց կառուցողական նորամուծությունների: Կողային դուռը մնացել է մի կողմում, և ավելացվել է միջնապատ, որը ծառայել է որպես կայունացուցիչ:

 «ԵրԱԶ-762»-ը 30 տարի դուրս է եկել հոսքագծից` 1966 թվականից մինչև 1996 թվականները: Բայց ԳԱԶ-21-ի վրա հիմնված բազան բարոյապես հնացած էր: Մեքենայի որակը այնքան էլ լավը չէր: Փոխանցումների տուփը նույնիսկ նոր մեքենաներում ամենալավ որակի չէին, իսկ շահագործման ընթացքում նման խնդիրները միայն ավելանում էին:

1980-ականներին գործարանում ստեղծվել են 3218 և 3730 համարների մոդելներ, որոնց արտադրությունը հնարավոր էր սկսել միայն 90-ականներին, բայց մոդելները պահանջարկ չեն ունեցել: Արդյունքում գործարանը տխուր ճակատագրի է արժանացել: 2002 թվականին ընկերությունը ճանաչվել է սնանկ, արտադրությունը կրճատվել է: Մնացել են ընդամենը մի քանի արհեստանոցներ, որոնք իրենց տեսքով հիշեցնում են լքված արդյունաբերական գոտին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular