ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հուլիսի 13

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Յուրահատուկ գաղափարների օր է, որոնք ձեզ մոտ կծնվեն հենց առավոտվանից: Բայց այդ գաղափարների իրագործման համար նպաստավոր պահը հետո կգա: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, հաճախ կհասկանաք, թե ինչ կա այն անձանց հոգում, որոնց հազիվ եք ճանաչում: Հավանական է համագործակ

Առօրյա գործերը ձանձրալի կթվան, կուզենաք դրանք մեկ ուրիշին հանձնարարել: Բայց լավ է ինքնուրույն աշխատեք, քանի որ այդպես ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել հին ընկերների և այն մարդկանց հետ, որոնց վաղուց  չեք տեսել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե այսօրվա համար կարևոր գործ եք ծրագրել, պատրաստ եղեք, որ դրանով մենակ եք զբաղվելու: Նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում ձեզ բազմիցս են աջակցել, հիմա հազիվ թե կարողանան օգնության հասնել: Դուք ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք, բայց դա ժամանակ ու ջանքեր է պահանջելու:

Լավ է նոր բան սովորեք. դուք ամեն ինչ ոտքի վրա կյուրացնեք, միանգամից կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: Որոշ Ցուլեր պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց մասին վերջերս շատ էին մտորում: Երեկոն սիրահարվածներին կուրախացնի հաճելի անակնկալներով: Կարող են իրականանալ ամենահամարձակ երազանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հրաշալի կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, արագ կհասնեք առաջին հաջողություններին: Շրջապատողներին ձեր ծրագրերը երբեմն չափազանց համարձակ կթվան: Բայց դուք չեք կասկածի, որ հաջողության եք հասնելու և ճիշտ էլ կվարվեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Օրվա կեսին հնարավոր են լարված պահեր: Հաճախ դրանք կառաջանան, երբ զբաղված լինեք ուրիշների համար կարևոր գործերով: Ստիպված եք լինելու բացատրությունների վրա ծախսել այն ժամանակը, որը կուզենայիք շատ ավելի օգտավետ անցկացնել: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, երեկոն էլ դրական հույզեր կնվիրի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի, հագեցած ու կարևոր օր է: Ինչ էլ մտածեք, կիմանաք, որ հաջողության հասնելու շանսերը մեծ են: Բայց դուք հազիվ թե արագ տոնեք առաջին հաղթանակները: Լավ է համբերությամբ ու համառությամբ զինվեք, և այդ ժամանակ ոչ մի խոչընդոտ ձեզ չի կանգնեցնի:

Օրը հարմար կլինի շփումների համար: Դուք լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում պայմանավորվել ոչ մի կերպ չէր ստացվում: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալներն ու վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար ցավում էիք: Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր, երբեմն ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, և դա կստիպի հուզվել: Բայց շուտով լրիվ պարզ կդառնա, որ պայմանները ձեզ համար ամենալավ ձևով են դասավորվել: Եվ այդ ժամանակ էլ կգա վճռական գործողությունների համար նպաստավոր պահը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստի և հաճելի շփումների համար: Խուսափեք սթրեսային իրավիճակներից, զբաղվեք նրանով, ինչը օգնում է դրական տրամադրվել: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Օրը հանգիստ ու համաչափ կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Ավելի ուշ կարող եք նոր բան ստանձնել, բայց նախ վերլուծեք հին սխալները. դա թույլ կտա խուսափել ապագայի ցավալի սխալներից:

Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր ու բարդ հարցերը քննարկելու համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց նախկինում ընդհանրապես չէիք հասկանում: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է նոր ու անսովոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, դրանք ձեզ թև կտան ու կոգեշնչեն: Եթե ավելի ուշ ճանապարհին խոչընդոտներ առաջանան, կկարողանաք հաղթահարել դրանք:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ հին ծանոթների հետ, որոնց կարոտել էիք: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրելիի հետ հանդիպելու, ռոմանտիկ զբոսանքի կամ երկուսիդ համար հաճելի վայր ուղևորվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին շատ բան հասարակ կթվա, բայց ավելի ուշ կպարզվի, որ ձեր աչքից կարևոր մասեր են վրիպել: Այդ իսկ պատճառով լավ է որոշումների ու եզրակացությունների հարցում չշտապեք: Չարժե մինչև կեսօր խոստումներ տալ, քանի որ դրանք պահելը սպասվածից բարդ է լինելու:

Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներ կբերի: Հաճելի կլինի, որ կարելի է մտածածն անհապաղ կյանքի կոչել: Դուք կուզենաք գործել, և հիմա կարող եք արագ հաջողության հասնել: Շատ Կարիճներ հաջողակ կլինեն գումարին վերաբերող գործերում: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին դժվար կլինի տարաձայնություններից ու վեճերից խուսափելը: Դուք սովորականից ավելի նյարդային կլինեք, իսկ շրջապատողները կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը. հետո ամեն ինչի մասին պայմանավորվելն ավելի հեշտ կլինի:

Օրվա երկրորդ կեսին համարյա ամեն ինչում հաջողակ կլինեք: Ձեզ համար բարենպաստ ձևով կլուծվեն գործնական ու ֆինանսական հարցերը: Որոշ Աղեղնավորներ պիտանի ծանոթություններ կհաստատեն, նոր համախոհներ կգտնեն, որոնց հետ էլ շուտով կընկերանան: Հավանական են ընտանիքի անդամներից մեկի հետ կապված լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեր հնարավորությունները մի գերագնահատեք: Սա բարենպաստ օր է, բայց հազիվ թե կարողանաք ուզած ամեն ինչին հասնել: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել. կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Աշխատեք ռիսկի չենթարկել գումարն ու այն դատարկ բաների վրա չվատնել: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ ֆինանսական հարցերում չեք շտապել:

Օրվա առաջին կեսին հնարավոր են լարված պահեր, իսկ երկրորդը կուրախացնի: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Պատահական հանդիպումը կարող է գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենաարդյունավետ օրը չէ, այդ իսկ պատճառով խոշոր հաջողությունների ու մեծ հաղթանակների վրա հույս մի դրեք: Հավանական են ձգձգումներ գործերում: Երբեմն կթվա, թե անհրաժեշտ արդյունքին հասնել չի հաջողվելու: Բայց մի հուսահատվեք: Ամեն ինչ կստացվի, եթե ժամանակից շուտ չհանձնվեք:

Հնարավորություն կունենաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների հետ, ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ շատ վաղուց ընկերություն եք արել: Շփումները շատ հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր ու փոքրիկ տհաճություններ: Դժվար կլինի մտքերը հավաքելն ու կշռադատված որոշումներ ընդունելը: Չի խանգարի այն մարդու խորհուրդը, որին վստահում եք: Հին ընկերները ձեր կողքին կլինեն, միշտ կարող եք դիմել նրանց աջակցության խնդրանքով:

Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Տրամադրությունը կլավանա, ավելի ու ավելի շատ նոր հնարավորություններ կբացվեն: Դուք գործունյա ու վճռական կլինեք, պատրաստ կլինեք աշխատել ձեր նպատակներին հասնելու համար: Դա շրջապատողներին շատ դուր կգա: Շատերը ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու, ձեզ հետ ընկերանալու հնարավորության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ցության և արդյունավետ աշխատանքի սկիզբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular