ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում ընդդիմության պատգամավորների մի մասը հեռացվել է խորհրդարանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անվտանգության աշխատակիցները Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճից վտարել են ընդդիմության որոշ ներկայացուցիչների, որոնք ներխուժել էին և գրավել ամբիոնը, հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը:

Խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան խոսք չի տվել «Լելո - գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցության ներկայացուցիչներին, որից հետո նրանք, որպես բողոք, լքել են դահլիճը: 

Ներկայում լիագումար նիստը շարունակվում է առանց ընդդիմության պատգամավորների մեծ մասի: Դահլիճում մնացել են միայն «Քաղաքացիներ» կուսակցության և եվրոպական սոցիալիստների ներկայացուցիչները:

«Այն, ինչ մենք այսօր տեսանք, բխում է մեր թշնամիների շահերից: Դա անընդունելի է ... Մենք պատրաստ էինք քննչական հանձնաժողով ստեղծել և հրավիրել ՆԳՆ ղեկավարին, բայց մարդիկ  ներխուժեցին շենք, ոչ մեկդ դա թույլ չէր տա», - ասել է Կուչավան:

Նա շեշտել է, որ խորհրդարանում անկարգություններն ու ծեծկռտուքներն անընդունելի են, քանի որ խորհրդարանն ունի քննարկման բազմաթիվ լծակներ:

Վրացական ընդդիմությունը պատրաստվում է սկսել կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգը, լրագրողներին հայտնել է «Լելո - գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցության ղեկավարը:

Հայտնի է, որ այսօր լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ:  Խորհրդարանի խոսնակի տեղն են զբաղեցրել ընդդիմության ներկայացուցիչներ Թինաթին Բոկուչավան, Ելենա Խոշտարիան, Լելա Կեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլշվիլին, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի և Եվրամիության դրոշները: Նրանք ամբիոնից պահանջում են կառավարության հրաժարականը: Անվտանգության աշխատողները փորձում են ընդդիմադիրների մի մասին դուրս հանել դահլիճից: Խորհրդարանի լիագումար նիստը տապալվել է:

«Դա կանխամտածված սադրանք էր: Նրանք (ընդդիմությունը - խմբ.) սրան էին ձգտում երկար ժամանակ», - ասել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Շալվա Պապուաշվիլին:

Նախքան խորհրդարան մուտք գործելը լրագրողները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ շեշտելով, որ պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները՝ պահանջելով կառավարության հրաժարականը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ: Դրա պատճառը TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահն էր. տղամարդը մահացել է հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկվելուց հետո վեցերորդ օրը: Ցուցարարները կարծում են, որ իշխանությունները պետք է պատասխան տան այն բանի համար, որ նրանք անկարգությունների ժամանակ չեն պաշտպանել իրենց քաղաքացիներին:

«Լելո - գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցությունը խորհրդարան է եկել մեկ հարց քննարկելու համար. դա կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգի սկիզբն է: Մենք չենք պատրաստվում մասնակցել այլ հարցերի քննարկմանը », - ասել է խմբակցության ղեկավարը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կարող է առաջ քաշել առնվազն 50 պատգամավոր: Այս դեպքում նախաձեռնողները պետք է ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին: Որպեսզի անվստահություն հայտնելու ընթացակարգն ավարտվի, խորհրդարանը պետք է իր վստահությունն արտահայտի նոր կառավարությանը: Ընդդիմությունն այս պահին ունի 66 պատգամավոր: Սա բավական է անվստահության կարգը սկսելու համար, բայց բավարար չէ նոր կառավարությանը հաստատելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular