ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը մանիպուլացնում է տնտեսական աճի մասին թվերով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները սիրում են տեղին-անտեղին խոսել տնտեսական ակտիվության աճի մասին, գեղեցիկ թվեր ներկայացնում, մինչդեռ անկախ տնտեսագետները պնդում են՝ բացարձակ թվերով դիտարկելու դեպքում ընդհանրապես ակտիվություն չունեն: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն օրերս անդրադարձել է մայիսին արձանագրված տնտեսական ակտիվության 4,3 տոկոս աճին, նշել, թե տնտեսական ակտիվությունը ոչ թե բացարձակ թվերով, այլ տոկոսով է աճել: Տնտեսագետն արձանագրում է, որ 2020 թվականի համեմատ կարող է տնտեսական ակտիվության մակարդակն աճած լինել, որովհետև նույն կառավարության հրապարակած ցուցանիշով 7,8 տոկոս անկում ենք ունեցել: Իսկ երբ երկիրը լոքդաունից դուրս է գալիս, տնտեսական ակտիվության աճը բնականոն երևույթ է, մարդիկ սկսել են գումար ծախսել, օգտվել զվարճանքի կենտրոններից, սննդի օբյեկտներից, ակտիվացել է ներգնա զբոսաշրջությունը, որոշակի չափով բարելավվել են առևտուրն ու վարձատրությունը: Եվ այս հանգամանքը թույլ է տալիս կառավարությանը որոշակի տոկոսներ ասել։ Միևնույն ժամանակ հարկ է դիտարկել գնաճի ցուցանիշը, իսկ դա անելը այս կառավարությանը ձեռնտու չէր, այլապես կպարզվեր, որ որակյալ աճ ընդհանրապես չի էլ եղել։

«Ի՞նչ արեց պետությունը: Փոխարժեքի վրա ազդեցություն թողեց, բարձրացրեց այն, որոշ չափով հարկային հավաքագրումներ կատարեց, իսկ հիմա, երբ արդեն եկել է պետական գնումների ժամանակահատվածը, նորից փոխարժեքի վրա ազդեցություն է թողնում, նվազեցնում է այն, որ էժանով անհրաժեշտ ինչ-որ ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերի: Այնուհետև նորից ազդեցություն է թողնում: Սա վտանգավոր խաղ է, վտանգավոր միջամտություն է տնտեսության մեջ, որն անթույլատրելի է և մեզ լավ տեղ չի տանում»,-նշել է Նաիրի Սարգսյանը:

Պատերազմից հետո իշխանությունը որևէ քայլ չի կատարել տնտեսական նոր կապեր հաստատելու, նոր շուկաներ գրավելու, ռազմարդյունաբերության, վերամշակող արդյունաբերության, ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացման և գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Որևէ քայլ չի կատարվել նաև ենթակառոցվածքների արդիականացման, Հայաստանի արտադրողների մրցունակության ավելացման ուղղությամբ, իսկ դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Փոխարենը, գործող իշխանությունները անցած տարի, օգտվելով համավարակից, պետական գնումների 40 տոկոսն արել են մեկ անձից, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ Այս բոլոր փաստերը վկայում են՝ Հայաստանում գործ ունենք տնտեսությունից չհասկացող, սեփական ժողովրդին մանիպուլացնող, հանցավոր խառնամբոխի հետ, որը ստով և կեղծիքով է փորձում պահպանել իր իշխանությունը։

Զարեհ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular