ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը որին մենք արժանի ենք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rusplt.ru-ն գրում է, որ  «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը իրոք տարօրինակ երևույթ է թվում Հայաստանի քաղաքական կյանքում, հատկապես Ադրբեջանի հետ զինված հակամարտության աշնանային սրման ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքների մի մասի կորստից հետո: Հիշեցնենք, որ Երևանը այն ժամանակ ուղղակի ռազմական օգնություն չի ցուցաբերել չճանաչված հանրապետության աշխարհազորին: Շատ առումներով հենց այդ գործոնն է ազդել վեցշաբաթյա պատերազմի արդյունքի վրա: Նոյեմբերի 10-ի գիշերը Կրեմլում Փաշինյանը ստորագրել է այսպես կոչված եռակողմ պայմանագիր, համաձայն որի` Ղարաբաղի գրավված շրջանները անցել են Ադրբեջանին:

Հետո վարչապետը փորձել է այդ փաստաթուղթը ներկայացնել որպես ռազմաճակատի աղետալի իրավիճակի միակ ողջամիտ լուծում: Սակայն տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Երևանի փողոցներ և ներխուժել կառավարության շենքը:

Ճիշտ է, ոչ մի հեղաշրջում էլ տեղի չի ունեցել: Հայաստանում չի եղել մի ուժ, որը փորձեր կամ գոնե պատրաստակամություն հայտներ իշխանությունն իր ձեռքը վերցնել: Ձմռանը Փաշինյանի ընդհարումը զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ սրվել է, բայց այս անգամ էլ զինվորականները չեն համարձակվել հեղափոխություն անել: Վարչապետը, օգտվելով նման անվճռականությունից, փոխել է ռազմական էլիտան իրեն հավատարիմ մարդկանցով և ապա հաղթել ընտրություններում, քանի որ ընդդիմությունը չի կարողացել համախմբվել և հանդես գալ միասնական ճակատով:

Մեծամասամբ Փաշինյանի հաջողությանը նպաստել է Ռուսաստանի սպասողական դիրքորոշումը: Հայաստանի նախկին ղեկավարության և երիտասարդ ընդդիմության հսկայական թվով ներկայացուցիչներ են «ստուգատեսի» ներկայացել Մոսկվա: Սակայն Կրեմլը հույս չի դրել նրանց վրա: Հնարավոր է, որ Մոսկվան առաջնորդվել է սոցհարցումների արդյունքներով և որոշել է չմիջամտել ներհայաստանյան քաղաքական գործընթացներին մինչև արտահերթ ընտրությունները:

Ինչ էլ որ լինի, Փաշինյանը եղել և մնում է Հայաստանի ամենահայտնի քաղաքական գործիչը: Եթե ​​մարդիկ չէին ցանկանում ընտրել նրան, ապա Հայաստանում կա՛մ բողոքական քվեարկության որոշ տարրեր կլինեին, կա՛մ ընտրությունների սաբոտաժ: Բայց ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 50%: Հանրապետության քաղաքացիները գնացել են ընտրատեղամասեր և հիմնականում քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին:

Այս իրավիճակը լավագույնս է շեշտում հայ հասարակության և քաղաքական գործիչների թերությունները, որոնք արտահայտվում են դժվար ոչ ժողովրդահաճո որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու վախով, կրիտիկական պահին ինքնակազմակերպման անկարողությամբ, անլրջությամբ և ռազմավարական մտածողության ամբողջությամբ բացակայությամբ:

Մոսկվայի համար, որը պասիվ հետևում էր Փաշինյանի հեղինակության վերամարմնավորմանը, հիմնական հարցն այն է, թե որքանո՞վ Հայաստանի վարչապետը կշրջվի դեպի Ռուսաստան: Կարելի՞ է արդյոք նրան անվանել Ռուսաստանի համար լիովին հավատարիմ գործիչ: Իհարկե, Փաշինյանի քաղաքականությունը որոշակի վերափոխման է ենթարկվել: Նա իշխանության է եկել որպես արևմտամետ առաջնորդ և, ինչպես կարծում էին նրան սատարողները, անձնավորում էր Հայաստանի նոր ուղին, որն առնվազը Ռուսաստանից ավելի անկախ պետք է լինի: Իր պաշտոնավարման առաջին շրջանում Փաշինյանը, չնայած սկսել էր սիրախաղ Արևմուտքի հետ, բայց հակառուսական քայլեր չէր ձեռնարկել, իսկ ղարաբաղյան հակամարտությունը նրա քաղաքականությունն էլ ավելի է «ռուսամետ» դարձրել: Սակայն, ըստ էության, դժվար թե կարելի է պնդել, որ Հայաստանի վարչապետն իսկապես գիտակցել է, որ Ռուսաստանը որպես հայոց պետականության պահապան և Ղարաբաղի անձեռնմխելիության երաշխավոր այլընտրանք չունի: Բայց Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող ռազմական լարվածությունը Փաշինյանին հնարավորություն չի տալիս մանևրելու դեպի Արևմուտք: Ղարաբաղյան խնդրի նկատմամբ Մոսկվայի ուշադրության փոքր-ինչ թուլացումը միանգամից կհանգեցնի սրացման, որը, հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունը, կրկին կավարտվի հայկական զորքերի պարտությամբ:

Վեցշաբաթյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմաթիվ հակասական հայտարարություններ է արել հայ ժողովրդի հետ հարաբերությունների ապագա կառուցվածքի վերաբերյալ: Մի կողմից, նա առաջարկել է սահմանազատել սահմանը և թաղել պատերազմի կացինը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը պետք է դա ընդունի և մեզ հետ աշխատի սահմանները որոշելու ուղղությամբ», - ասել է Ալիևը հունիսի վերջին ադրբեջանական բանակի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարը հստակ ասում է, որ Բաքուն չի պատրաստվում հրաժարվել տարածքային պահանջներից: Օրինակ վերջերս Ալիևը հրամանագիր է ստորագրեց երկիրը տնտեսական շրջանների բաժանելու մասին, որը ներառում է նաև Ստեփանակերտը և մի շարք այլ անվերահսկելի ղարաբաղյան բնակավայրեր:

Անցյալ ամսվա կեսերին Բաքվի մեկ այլ սադրանք էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ղարաբաղ, որի ընթացքում ստորագրվել է Շուշայի հռչակագիրը դաշինքի մասին: Կրեմլը չի ​​մեկնաբանել այդ ամենը:

Հուլիսի սկզբին Գեղարքունիքի մարզի սահմանին փոխհրաձգություն է եղել, որի արդյունքում վիրավորվել է մեկ հայ և երկու ադրբեջանցի զինծառայող: Ըստ ամենայնի, իրավիճակը սահմանին դառնում է ռազմական սպառնալիքի նոր աղբյուր: Այժմ Երևանը փորձում է Մոսկվայից ստանալ հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանի ռազմական անձնակազմի կամ դիտորդների տեղակայման: բայց Կրեմլը դեռ չի համաձայնվել Հայաստանի վարչապետի այդ ծրագրին և պատրաստ չէ այն հրապարակայնորեն քննարկել: Միգուցե Մոսկվան այդպիսով փնտրում է նոր գործիք, որը կամրապնդի իր ազդեցությունը Փաշինյանի վրա: Ճիշտ է, Ռուսաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ նման խաղերը կարող են հանգեցնել Անդրկովկասում թուրքական դիրքերի ամրապնդմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular