ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակվել է նախկին ԽՍՀՄ հանրապետություններում կենսաթոշակների համեմատական բնութագրերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

newinform.com-ը գրում է, որ կենսաթոշակային վճարներ ստանալը կարևոր խնդիր է բոլոր աշխատող քաղաքացիների համար: ԽՍՀՄ-ում կենսաթոշակը հաշվարկվում էր հաշվի առնելով ստաժը և որակավորումը: Համապատասխան գերատեսչությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հիման վրա հրապարակել է նախկին ԽՍՀՄ երկրներում կենսաթոշակների համեմատական ​​ցուցանիշների աղուսյակները:

Աղյուսակը ցույց է տալիս նաև յուրաքանչյուր երկրում կանանց և տղամարդկանց կենսաթոշակային տարիքը, կյանքի միջին տևողությունը և կենսաթոշակային միջին նպաստների չափերը արտահայտված ԱՄՆ-ի դոլարով:

Հրապարակված տվյալների համաձայն, Ղրղըզստանում է կանանց կենսաթոշակային ամենացածր տարիքը, որը 58 տարեկանն է, իսկ Ուկրաինայում տղամարդկանց համար այն 60 տարեկանն է: Միևնույն ժամանակ, երկրներում բնակչության կյանքի միջին տևողությունը գործնականում նույնն է և տատանվում է 69-ից 76 տարեկանների սահմաններում: Տաջիկստանն ու Թուրքմենստանը այդ ցուցանիշով գտնվում են ստորին սահմանում, իսկ Հայաստանը վերին սահմանում:

Կենսաթոշակային վճարումների շարքը բավականին մեծ տարբերություններ ունի: Նվազագույն և ամենաբարձր կենսաթոշակների տարբերությունը 207 դոլար է: Այսպիսով, ամենամեծ կենսաթոշակը վճարվում է Ղազախստանում, դրա չափը 235 դոլար է: Ամենափոքրը Տաջիկստանում՝ 27,98 դոլար: Թուրքմենստանում կենսաթոշակների չափի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան:

Ռուսաստանը կենսաթոշակի չափով երկրորդ տեղում է 215,4 դոլարով, նրանից հաջորդում է Ադրբեջանը 213 դոլարով, իսկ Բելառուսը չորրորդ տեղում է 190 դոլար միջին կենսաթոշակով: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular