ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից. «Միասնություն» շարժման երիտասարդները բաց դասեր են անցկացրել (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Դեկտեմբերի 11-ին «Միասնություն» համազգային շարժման շրջանակներում գործող «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ անդամներն այցելեցին Վանաձոր, որտեղ քաղաքի մի շարք դպրոցներում կազմակերպեցին դաս-սեմինարներ՝ «Բարձրագույն կրթության կարևորությունը» թեմայով:

Դաս-սեմինարների ընթացքում երիտասարդներն աշակերտներին իրազեկեցին հայաստանյան կրթական համակարգի մասին, բացատրեցին նրանց իրավունքներն ու պարտականությունները, ծանոթացան մարզերում աշակերտներին մտահոգող խնդիրների հետ, լսեցին նրանց տեսակետները՝ կրթական հարցերի շուրջ:

Կազմակերպված սեմինարները մեծ ոգևորությամբ ընդունվեցին թե՛ աշակերտների, թե՛ ուսուցչական անձնակազմի կողմից:

Կարևորվեց նման այցելությունների պարբերականության անհրաժեշտությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման, հայրենասիրության բարձրացման և քաղաքացիական գիտակցության ձևավորման գործում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular