Նշվել է վայրը, որտեղ ավելի հեշտ է վարակվել COVID-19-ով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ նշվել է վայրը, որտեղ ավելի հեշտ է վարակվել COVID-19-ով: Կորոնավիրուսով վարակվելու ամենադյուրին ճանապարհը հասարակական տրանսպորտն է:
Այս մասին հայտարարել է Մոսկվայի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկ, պրոֆեսոր Նիկոլայ Մալիշևը: Մասնագետի խոսքով մարդը պարզապես կարող է բռնել COVID-19 մետրոյով կամ ավտոբուսով առանց դիմակի կամ սխալ հագած դիմակով երթևեկելիս: Իրոք դա այդպես է, օրինակ պիկ ժամերին հասարակական տրանսպորտում ոչ մի սոցիալական հեռավորության մասին խոսք լինել չի կարող:
«Շատերի դիմակները կախված են ուղղակի պարանոցից կամ քաշված են կզակի վրա: Միևնույն ժամանակ, մարդիկ քիթ քթի են լինում տրանպորտում և օրինակ մետրոյի մուտքերում», - ասել է Մալիշևը:
Մայրաքաղաքի նախկին սանիտարական բժիշկը խորհուրդ է տվել հասարակական տրանսպորտում կրճատել բազրիքների նստատեղերի և այլ մակերեսների հետ շփումները և փորձել ձեռքերով չդիպչել դեմքին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը