Բժիշկը բացատրել է, թե արդյո՞ք պետք է պատվաստվել COVID-19-ի դեմ էնդոկրին հիվանդությունների դեպքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆaif.ru-ն գրում է, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Սեչենովի անվան բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Վալենտին Ֆադեևը բացատրել է, թե արդյո՞ք պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ էնդոկրին հիվանդություններ ունեցողները:
Մասնագետն ընդգծել է, որ Ռուսաստանում բժիշկների կողմից վերահսկվող էնդոկրին հիվանդություններով հիվանդների համար COVID-19- ի դեմ պատվաստումների բժշկական հակացուցումներ չկան:
Նաև, ըստ էնդոկրինոլոգի, հիմքեր չկան ենթադրելու, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում պետք է տարբեր կերպ վերաբերվել այլ սուր շնչառական վիրուսային վարակների դեմ պատվաստումներից:
«Ի վերջո, ոչ ոքի չի վախեցնում, օրինակ, սեզոնային գրիպի կամ տզերով փոխանցվող էնցեֆալիտի դեմ պատվաստումների անհրաժեշտությունը: Ինչո՞ւ է կովիդի պատվաստանյութը այդքան կասկածելի, - հարց է տալիս Ֆադեևը,- ավելին, ինչպես վարակիչ այլ հիվանդությունների դեպքում շաքարախտով տառապող մարդկանց մահացությունը կովիդից ավելի բարձր է, քան շաքարախտ չունեցող մարդկանց մոտ: Ինքներդ պետք է եզրակացություններ անեք»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը