ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական վերադարձի հասունությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջինն օրերի ամենամեծ աղմուկ հանած իրադարձություններից մեկը դարձավ Գագիկ Ծառուկյանի այցը Գյումրի։ Նախ պետք է նշել, որ Գյումրիում Ծառուկյանն աննախադեպ ջերմ ընդունելության արժանացավ հազարավոր քաղաքացիների կողմից, որոնք հավաքվել էին նրան դիմավորելու, սակայն սա հարցի մի դրվագն էր ընդամենը։

Վերջերս Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու խոսակցությունների ֆոնին, Ծառուկյնաի այցը Գյումրի ինչ-որ առումով խորհրդանշական էր։ Գաղտնիք չէ, որ Շիրակի մարզում և մասնավորապես Գյումրիում առավել սուր են դրսևորված սոցիալ-տնտեսական ամենատարբեր բնույթի հիմնախնդիրները և այս առումով Ծառուկյանը կարծես թե ակնարկում է այն մասին, որ լիովին տիրապետում է քաղաքի խնդիրներին։ Ի դեպ իր խոսքում էլ նա նշեց, որ շուրջ 30 տարի է գործանական ու զուտ մարդկային շատ լավ հարաբերությունների մեջ է գյումրեցիների հետ։

Միաժամանակ պետք է շեշտել, որ Ծառուկյանի այցելությունը Գյումրի ինչ-որ առումով նաև ելակետային կարող է դառնալ։ Ակնհայտ է, որ Գյումրին վաղուց արդեն չի հավատում որևէ պաշտոնյայի ու իշխանության ներկայացուցչի և այս տեսանկյունից Ծառուկյանին ցույց տված ընդունելությունը վկայում է այն մասին, որ ի դեմս այս գործչի քաղաքացիները տեսնում են իրական լիդերի։  Պետք է շեշտել նաև, որ այստեղ խոսքը չի վերաբերում միայն Գյումրիին կամ գյումրեցիներին, ըստ էության ակնհայտ է, որ Ծառուկյանի վարկանիշը սահմանափակված չէ այս կամ այն տարածաշրջանով։

Բացի այս Գյումրիում Ծառուկյանը հերթական անգամ պատասխանելով իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին, նշեց, որ քաղաքականությունն իր համար ինքնանպատակ չէ և իր միակ խնդիրը քաղաքականության մեջ, թե այնտեղից դուրս հանրային շահին ծառայելն է։ Այս հայտարարությունը և Գյումրիում Ծառուկյանին ցուցաբերված ընդունելությունն ըստ էության օրգանապես փոխկապակցվում են, քանի որ այստեղ արդեն հարցը վերաբերում է նրան, որ հասունացել է Ծառուկյանի ակտիվանալու պահը՝ նույնիսկ կարող ենք ասել առանց նրա կարծիքը հաշվի առնելու, քանի որ եթե հասարակության մի հատվածը ի դեմս այս գործչի հետագա հույսեր է կապում, ապա բնականաբար, այդ կարծիքի հետ Ծառուկյանը չի կարող հաշվի չնստել ։ Բնականաբար այս առումով ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ծառուկյանի խոսքերով ասած իր վերադարձը քաղաքականությունը չի կարող ինքնանպատակ լինել, անգամ նման խնդիր չի կարող լինել, քանի որ ակնհայտ է մեկ փաստ, որ հասարակության մի հատվածի համար նրա վերադարձը անհրաժեշտություն է։

Մյուս կողմից Ծառուկյանի վերադարձից առավելապես անհանգստանում են  տարատեսակ անհայտ ծագման կուսակցությունները, որոնք հստակորեն գիտակցում են, որ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, դա կնշանակի, որ նրանց բոլոր հույսերը՝ մեկ-երկու մանդատ ԱԺ-ում ունենալու շուրջ պարզապես հոդս կցնդեն և բնականաբա այս  տեսանկյունից Ծառուկյանի վերադարձը նաև քաղաքական դաշտը մաքրող և  հստակեցնող գործառույթ կունենա։

Հակոբ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular