Օգտակար և սիրված. ինչպես ընտրել ծիրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfo.sibnet.ru-ն գրում է, որ ծիրանը այն բացառիկ մրգերից մեկն է, որը պահպանում է իր օգուտակար հատկությունները ցանկացած ձևով՝ թարմ, չոր, պահածոյացված:
Ծիրանի հայրենիքը Հայաստանն է, որտեղ այն հասունանում է բնական պայմաններում և ամռան սկզբին հայտնվում է ռուսական շուկաներում: Այն պարունակում է վիտամիններ. Ասկորբինաթթու (վիտամին C), ռետինոլ (վիտամին A), տոկոֆերոլ (վիտամին E) և В խմբի վիտամիններ, ունի նաև միկրո և մակրոէլեմենտների հարուստ կազմ. կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, ցինկ , երկաթ, ծծումբ, սիլիցիում, նատրիում, ալյումին, մանգան, պղինձ, բոր, վանադիում, ֆտոր, մոլիբդեն, նիկել, կոբալտ, յոդ, քրոմ:
Ծիրանը դրական ազդեցություն ունի սրտանոթային և նյարդային համակարգի, ինչպես նաև ստամոքս-աղիքային համակարգի վրա: Պտղի մեջ պարունակվող օգտակար նյութերն օգնում են ամրացնել անոթները, բարելավել հիշողությունը և տեսողությունը, մաքրել մարմինը, բարձրացնել դիմացկունությունն ու սթրեսի դիմադրությունը:
Մարդիկ, ովքեր տառապում են շաքարային դիաբետից, աղեստամոքսային տրակտի և լյարդի քրոնիկ հիվանդություններից, ինչպես նաև ալերգիաներից պետք է զգույշ լինեն ծիրանի հետ: Առողջ մարդկանց համար ծիրան ուտելու նորման օրական 300 գրամ է, և չնայած բոլոր առավելություններին, չարժե այդ մրգով շատ տարվել:
Ինչպե՞ս ճիշտ ընտրել ծիրանը:
«Ռոսպոտրեբնադզոր» -ը խորհուրդ է տալիս ծիրան գնել միայն մասնագիտացված մանրածախ վաճառակետերից` գյուղատնտեսական շուկաներից, խանութներից և տաղավարներից: Պետք չէ միրգ գնել չարտոնված առևտրի վայրերում, մայրուղիներում և ինքնաբուխ շուկաներում:
Ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել ծիրանի արտաքին տեսքին, գույնին և հոտին: Հետևյալ նշանները կօգնեն որոշել հասուն և բարձրորակ պտուղները.
-հասած ծիրանն ունի հավասար գույն ՝ առանց կետերի և բծերի (թույլատրվում է կարմրավուն կամ դեղնավուն կետիկներ),
-հասած ծիրանն ունի բնորոշ քաղցր բույր, ծիրանի մակերեսը պետք է լինի չոր՝ առանց խոնավության չնչին նշանների, սեղմելիս ծիրանը չպետք է դեֆորմացվի, այն պետք է լինի առաձգական,
-ծիրանի մակերեսը պետք է զերծ լինի ճաքերից և մեխանիկական վնասներից, լինի հարթ կամ թավշյա, կախված տեսակից:
Պետք է հրաժարվել գնումից, եթե ծիրանի մակերևույթում կան շագանակագույն բծեր և խոռոչներ. դա խոսում է ոչ պատշաճ պահպանման և տեղափոխման, ինչպես նաև փտելու սկիզբի մասին, եթե կան կանաչ բծեր. դրանք ցույց են տալիս ծիրանի անհասությունը, այդ դեպքում ծիրանը չափազանց կոշտ է (չհասած) կամ շատ փափուկ (գերհասունացած), եթե կան կրծողների կողմից բազմաթիվ ճաքեր, քերծվածքներ կամ վնասվածքի հետքեր. դա կարող է սպառնալ թունավորմամբ կամ վարակիչ հիվանդությամբ, եթե ծիրանի մակերեսին առկա են կնճիռներ, ապա որոնք վկայում են երկարաժամկետ կամ ոչ պատշաճ պահման մասին, եթե ծիրանի բույրում առկա են օտար հոտեր (խոտաբույսեր, խոնավություն, բորբոս). դա ցույց է տալիս փտման գործընթացի սկիզբը, եթե ծիրանի գույնը անբնականորեն վառ է. դա քիմիական նյութերի չափազանց մեծ քանակության նշան է:
Ծիրանը պետք է լվանալ օգտագործելուց անմիջապես առաջ: Լավագույն ձևը այն է, որ մանրակրկիտ ողողեք հոսող ջրի տակ, ապա լվանած եռացող ջրով: Լվացված ծիրանը երկար չի պահպանվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը