ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծիք. Մոսկվա կատարած Փաշինյանի հետընտրական այցը «լավ նշան» է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

eadaily.com-ը գրում է, որ  Ռուսաստանի Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը «լավ նշան» է համարել հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա: Նրա խոսքով շատ կարևոր է, որ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն իր առաջին այցը կատարել է հենց Ռուսաստանի մայրաքաղաք: Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, թե որքան կարևոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը տարածաշրջանում անվտանգության հարցերում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում:

Քաղաքական մեկնաբան Արմեն Գասպարյանն էլ իր հերթին կարծում է, որ Փաշինյանի այցը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ արդարացված չէին այն հույսերը, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ այլ արևմտյան տերություն կօգնեն Հայաստանին հաղթահարել մարտահրավերները:  «Մեր աչքի առաջ վերափոխում է տեղի ունեցել: Քաղաքական գործիչը (Նիկոլ Փաշինյան), որը տրամագծորեն այլ հայացքներով է անցել իշխանության բախվել է բոլորովին այլ իրականության: Մի բան է, երբ խորհրդարանում ընդդիմություն ես, կարող ես քննադատել ցանկացածին ու ինչ որ բան ասել, բայց բոլորովին այլ է, երբ դու վարչապետ ես», - հայտարարել է Գասպարյանը:

Նա հիշեցրել է նաև, որ նախորդ շաբաթ Մոսկվայում էր գտնվում ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որը քննարկել է 102-րդ ռուսական բազայի ստորաբաժանումների կողմից հանրապետության սահմանային տարածքներում անվտանգության ամրապնդման, ինչպես նաև Մոսկվայի միջնորդությամբ համատեղ հայ-ադրբեջանական սահմանազատման և գծանշման հանձնաժողովի ստեղծման հարցը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular