ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունների արդյունքներն առողջ բանականության հետ կապ չունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 7-ին հանդիպել են Մոսկվայում։ Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն իր ելույթում խոսել է դժվար, սուր և զգայուն հարցերի լուծման մասին։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ է ենթադրում Պուտինի ասած բարդ, շատ սուր և զգայուն հարցերի լուծումը` քաղաքագետը պատասխանել է․ « Կարծում եմ, որ խոսքը երեք հիմնական բաների մասին է.

Առաջին՝ սահմանների դեմարկացիա-դելիմիտացիա, այսինքն՝ նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունում:

Երկրորդ՝ Սյունիքով միջանցքի կամ ճանապարհի տրամադրում:

Երրորդ՝ փաստացի, Հայաստանի դուրսմղում արցախյան բանակցություններից, որովհետև, եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ուրեմն՝ մեծապես Հայաստանի դերը նվազում է այդ հարցում:

Կարծում եմ՝ այս երեք կետերը նկատի ուներ Վլադիմիր Պուտինը»։

Անդրադառնալով այն հացին, թե ինչպե՞ս եղավ, որ գործող իշխանությունները վերընտրվեցին, քանի որ քաղաքագետը նախքան ընտրությունները ասել էր, որ «առողջ տրամաբանությունն ասում է, որ իշխանությունը, որը ձախողել է առանց բացառության բոլոր ոլորտներում, չի կարող ունենալ բարձր վարկանիշ»` Արմեն Բաղդասարյանը պատասխանել է․ «Ես հիմա էլ եմ պնդում, որ գործող իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտները: Ես ասել էի, որ առողջ տրամաբանությունը հուշում է, որ գործող իշխանությունը բարձր վարկանիշ պետք է չունենա, հիմա ես ասում եմ, որ ընտրությունների արդյունքներն առողջ բանականության հետ կապ չունեն: Թող ներեն ինձ ընտրությունների մասնակիցները, բայց այս արդյունքներն ունեցած իշխանությունները պետք է այդքան ձայն չհավաքեին: Ի դեպ, ես մեծ վստահություն չունեմ ընտրությունների արդյունքների նկատմամբ, կարծում եմ, որ իշխանությունները չարաշահել են հնարավոր բոլոր լծակները, հնարավոր բոլոր ձևերով ազդել են ընտրությունների արդյունքների վրա, բայց, այնուամենայնիվ, այո՛, պետք է խոստովանենք, որ առաջին տեղում ՔՊ-ն է, ինչը շատ տարօրինակ էր, այդպես պետք է չլիներ: Դրա հետևանքները, ի դեպ, մենք դեռ տեսնելու ենք»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular