ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղքի զգացո՞ւմ, թե՞ յուրատեսակ կաշառք․ ԵՄ-ն 2,6 միլիարդ եվրո կտա Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրամիությունը առաջիկա 5 տարիների համար Հայաստանին կհատկացնի 2,6 միլիարդ եվրո։ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը այս մասին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ասել է, թե Հայաստանին հատկացվելիք 1,6 միլիարդ եվրոն այլ աղբյուրներով կավելացնի 1 միլիարդով՝ ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո։ Ներդրումային փաթեթի ծավալով Հայաստանն առաջատար է Ուկրաինայից և Վրաստանից, իսկ Ադրբեջանին տրվելու է ընդամենը 140 մլն եվրո։ Վարհեին ասել է, թե մոտ ապագայում Եվրամիությունը նաև 9-10 մլն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց, նաև Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում։ ԵՄ այս աջակցությունը աննախադեպ է և միայն կորոնավիրուսի հետ պայմանավորել պետք չէ։

Եվրամիությունը այսկերպ նախ փորձում է քավել իր մեղքերը՝ արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանին չօգնելու և թշնամիների դեմ մենակ թողնելու համար։ Բացի այդ, եվրոպական չինովնիկները հասկանում են, որ պատերազմը խարխլել է իրենց ազդեցությունը, ժողովրդավարության և արևմտյան արժեքների նկատմամբ վստահությունը, ուստի հենց գումարով է փորձում շահել Հայաստանի քաղաքացիների սիրտը։ Գաղտնիք չէ, որ պարտված և տնտեսապես թուլացած երկրներից արտագաղթի ծավալները ահագնանում են, և ԵՄ-ն փորձում է այսկերպ նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը, որպեսզի շատ հայաստանցիներ չհեռանան, հատկապես եվրոպական երկրներ։ Գումարը տալուն զուգահեռ՝ ԵՄ-ն նաև պետք է վերահսկի այդ գումարների ծախսման ուղղությունները։ Այլապես հերթական անգամ կստացվի, որ խոշոր գումար են տալիս ՀՀ բնակչությանը, փոխարենը դրա մի մեծ կտորը բաժին է հասնում ընդամենը մի փոքր խմբակի։

Մակար Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular