ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետապնդումները շարունակվում են առանց դադարի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական հակառակորդների դեմ քրեական հետապնդումները օրեցօր նոր թափ են հավաքում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր առջև հստակ խնդիր է դրել ձերբակալել կամ պաշտոնից ազատել ընդդիմադիր բոլոր համայնքապետերին, նշանակովի պաշտոնյաներին, իսկ նրանց փոխարեն այդ պաշտոններում նշանակել տալ կա՛մ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, կա՛մ էլ արբանյակ կուսակցությունների ներկայացուցիչներին։ Թեպետ վերջին օրերին առանձնակի դաժանությամբ հետապնդման են ենթարկվում Սյունիքի մարզի համայնքապետերը, մյուս մարզերում ևս իշխանությունը ձեռքերը ծալած չի նստում։

Մեր տեղեկությունների համաձայն՝ կառավարությունը բոլոր մարզպետներին հանձնարարել է ցուցակներ կազմել և դրանցում ընդգրկել առավել ըմբոստ ընդդիմադիրներին։ «Նախապատվությունը» տրվելու է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, որի անդամների նկատմամբ Նիկոլ Փաշինյանն առանձնակի կոշտ վերաբերմունք ունի։ Հետապնդումներից զերծ չեն մնա նաև ընդդիմադիր այլ կուսակցությունների անդամներ ևս։ Փաշինյանական իշխանությունն այժմ ակտիվ որոնումների մեջ է․ իրավապահների և իր կուսակցականների միջոցով ճշտում է, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններին ովքեր են աշխատել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համար, փորձում են առանձին մարդկանց գտնել ընդդիմադիրների դեմ ցուցմունքներ կորզելու համար։ Գաղտնիք չէ, որ չնայած ստացած բարձր տոկոսներին՝ Փաշինյանը դժգոհ է առանձին համայնքներում իր ստացած քվեներից։ Իսկ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են կայանալու մի քանի հարյուր համայնքներում։ Այդ ընտրություններում ընդդիմության համար ավելի հեշտ կլինի լուրջ դիրքեր գրավելը, և իշխանությունները փորձում են ամեն գնով խափանել նրանց ծրագրերը։

Շավարշ Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular