ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… սոյայի սոուս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոյայի սոուսը ամբողջ աշխարհում իր ժողովրդականությամբ պարտական ​​է, իհարկե, ճապոնական խոհանոցին: Եվրոպայում առաջին անգամ նրա մասին իմացել են որպես սուշիների և ռուլետների սուոս, բայց կարճ ժամանակ անց ամբողջ աշխարհում խոհարարական մասնագետները սկսել են սոյայի սոուս օգտագործել տարբեր ուտեստներ պատրաստելու համար: Ներկայումս աշխարհում սոյայի սոուսն այնքան է արմատացել, որ խոհանոցում ցանկացած տնային տնտեսուհի ունի գոնե մեկ շիշ սոյայի սոուս աղցաններ, միս կամ ձվածեղ պատրաստելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ ներկայումս բոլորը սովոր են սոյայի սոուսը կապել Ճապոնիայի հետ, բայց իրականում Չինաստանն է նրա հայրենիքը: Վարկածներից մեկի համաձայն ենթադրվում է, որ սոյայի սոուսը հայտնվել է բուդդայական վանականների շնորհիվ, ովքեր հրաժարվելով միս և կաթնամթերք օգտագործելուց ստիպված են եղել այլընտրանքներ փնտրել: Քանի որ 8-րդ դարում շատ տարբերակներ չեն եղել, սոյան է եկել փոխարինելու մսին: Ժամանակի ընթացքում նրանք սովորել են սոյայից պատրաստել տոֆու պանիր, ապա հայտնվել է սոյայի սոուսը: Գուցե թե սոյայի սոուսը հայտնի մնար միայն վանականների համար, եթե չլինեին Չինաստանում աղի հետ կապված խնդիրները: Այո, 8-րդ դարում սովորական սեղանի աղը չափազանց թանկ էր չինացիների համար, և բոլորը չէին կարող դա թույլ տալ իրենց: Մինչդեռ սոյայի սոուս պատրաստելը հասանելի էր բոլորին, և պատրաստի սոյայի սոուսը բավական երկար ժամանակ կարելի էր պահել:

Հին չինացիները սոյայի սոուսը պատրաստում էին ամենապարզ, բայց ոչ ամենաարագ ձևով. նրանք եփում էին սոյայի հատիկները, իսկ հետո թողնում էին այն որոշակի ժամանակ խմորվելու նպատակով: Այդ տեխնոլոգիան օգտագործվել է շատ երկար ժամանակ, քանի դեռ 17-րդ դարում սոյայի սոուսի բաղադրատոմսը չի հասել Ճապոնիա, որտեղ այն ենթարկվել է փոքրիկ փոփոխությունների: Ճապոնացիները կատարելագործել են բաղադրատոմսը սոյայի մեջ ցորենի հատիկներ ավելացնելով: Նման կերպ նրանք երկարացրել են սոյայի սոուսի բնական խմորման ժամանակը և կարողացել են ստանալ ավելի հարուստ համով սոուս: Ճապոնական այս նորամուծությունները սոյայի սոուսի պատրաստման գործընթացը բավականին երկարեցրել է. սոյայի խառնուրդը խմորել են մի ամբողջ տարի: 20-րդ դարի կեսերին, երբ ճապոնական խոհանոցը սկսել է ժողովրդականություն վայելել ամբողջ աշխարհում, սոյայի սոուսի կյանքում տեղի է ունեցել ջրբաժանի մեկ այլ պահ: Երբ Եվրոպայում և Ամերիկայում ճապոնական ռեստորանները սկսել են բացվել  յուրաքանչյուր անկյունում, և բոլորը ցանկություն են ունեցել համտեսել նոր էկզոտիկ ուտեստներ, անհնար է դարձել մեկ տարի սպասել սոյայի սոուսի պատրաստմանը: Սոյայի սոուսի ֆերմենտացման գործընթացն արագացնելու համար դրան սկսել են ավելացվել տարբեր մանրէներ կամ խմորիչներ, ինչը հնարավորություն է տվել մեկ ամսվա ընթացքում ստանալ սոյայի սոուս: Այս ամենը այնքան հաջող է եղել, որ նույնիսկ ճապոնացիներն են ստիպված եղել հրաժարվել սոուսի ավանդական մեկ տարվա հնեցումից և անցնել արտադրության նոր մեթոդի: Իսկ ներկայիս ժամանակակից տեխնոլոգիայի միջոցով սոյայի սոուսի պատրաստումը կարող է տևել ընդամենը երեք օր. հատուկ ինկուբացիոն տարողությունները թույլ են տալիս վերահսկել սոյայի սոուսի խտանյութի խմորման անհրաժեշտ պայմանները: Սոյայի սոուսը պատրաստելուց հետո այն պաստերիզացվում է, և որի արդյունքում  հասնում է սպառողների սեղաններ և սուպերմարկետներ առանց բակտերիաների և խմորիչների: Ներկայումս սոյայի սոուսը շատ է տարածված որպես աղի փոխարինող:Սոյայի սոուսում պարունակվող համի ուժեղացուցիչը ամենահզոր հակավիրուսայինն է  - Լուրեր Հայաստանից - Թերթ.am Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ հաճախ խանութներում վաճառվող սոյայի սոուսը ընդամենը խտանյութ է, որը պարունակում է սոյայի սպիտակուցներ, աղ և հանքանյութեր: Նման կոնցենտրացված սոուսի օգտագործումը ոչ մի օգուտ չի բերում օգտագործողի օրգանիզմին, ուստի արտադրողները խորհուրդ են տալիս այն ջրով նոսրացնել նախքան այն օգտագործելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular