ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը. ԳԹԿ-ն հրապարակել է տվյալներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 8-ին ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է երկրորդ փուլի մի շարք առարկաների արդյունքները:

«Կենսաբանություն» առարկայի համար հայտագրված 113 դիմորդից քննությանը մասնակցել է 101-ը: Միջին միավորը եղել է 9.54: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 41 դիմորդ կամ մասնակիցների 40.6%-ը: 18-20 միավոր հավաքել է 10 դիմորդ կամ մասնակիցների 9.9%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 8, 19-19.75 միավոր՝ 2 դիմորդ:

«Հայոց պատմություն» առարկայի համար հայտագրված 54 դիմորդից քննությանը մասնակցել է 50-ը: Միջին միավորը եղել է 12.37: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 13 դիմորդ կամ մասնակիցների 26%-ը: 18-20 միավոր հավաքել է 17 դիմորդ կամ մասնակիցների 34%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 5, 19-19.75 միավոր՝ 7, 20 միավոր՝ 5 դիմորդ:

«Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 89 դիմորդից քննությանը մասնակցել է 61-ը: Միջին միավորը եղել է 6.80: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 41 դիմորդ կամ մասնակիցների 67.2%-ը: 18-20 միավոր հավաքել է 4 դիմորդ կամ մասնակիցների 6.6%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 1, 19-19.75 միավոր՝ 3 դիմորդ:

«Աշխարհագրություն» առարկայի քննությանը մասնակցել է 2 դիմորդ: Միջին միավորը եղել է 12.1:

Հիշեցնենք, որ հայտագրման երկրորդ փուլի համար ամբողջ հանրապետությունում գործել է մեկ քննական կենտրոն՝ Երևանի թիվ 189 ավագ դպրոցում: Միայն «Մաթեմատիկա» առարկայի համար է առանձնացվել երկու քննական կենտրոն. այն անցկացվել է նաև Երևանի թիվ 200 դպրոցում:

Հավելենք, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները կհաստատի մինչև հուլիսի 18-ը: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular