ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թռնողները․ «շուստրի» պաշտոնյաներն ապագա չեն տեսնում Փաշինյանի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նիկոլ Փաշինյանը դեռ չի հասցրել նոր խորհրդարան և կառավարություն ձևավորել, սակայն նրա առավել խորամանկ կուսակիցներն արդնե ճամպրուկային տրամադրությունների մեջ են՝ գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ ապագա չկա։ 
Երեք տարի զբաղեցնելով փոխվարչապետի պաշտոնը, ԶԼՄ էջերում բազմիցս հայտնվելով սկանդալային և կոռուպցիոն գործարքների դեպքերով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հեռանում է կառավարությունից և տեղափոխվում մասնավոր ոլորտ։ 

Փաշինյանի կառավարությունը հպարտանում էր, որ 29-ամյա անփորձ երիտասարդին նշանակել է երկրի գլխավոր պաշտոններից մեկում։ Ավինյանն այս ողջ ընթացքում չի կարող հպարտանալ պետության համար որևէ լուրջ ձեռքբերմամբ, կատարած բարեփոխումով, արտերկրից բերած ներդրումով; Փոխարենը կհպարտանա ճիշտ ժամանակին Փաշինյանի իշխանությունը լքելու հնարամտության համար։ 

Փաշինյանի հետ երկրի կառավարումը ձախողելու պատասխանատվությունից փորձում է խուսափել նաև մեկ այլ առաջատար դեմք՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Վերջինս թեև մամուլով տարածում է, թե նեղացած է Նիկոլ Փաշինյանից, որ այս անգամ չեն գնահատել իր վաստակը և զրկում են երկրի երկրորդ պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունից, շատ էլ ուրախ է նոր հեռանկարով։ Արարատ Միրզոյանին առաջարկվել է շարքային պատգամավորի մանդատը փոխարինել ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնով, բայց նա նախընտրում է լինել մեկը 71-ից, որպեսզի առանձնապես աչքի չընկնի և ժամանակին հասցնի թռչել իշխանության խորտակվող նավից։ 

Փաշինյանի մի քանի մտերիմներ էլ օտար երկրներում դեսպանի պաշտոն են ապսպրում, որպեսզի վտանգավոր զարգացումների ժամանակ հեռու լինեն Հայաստանից։ Որքան էլ հանրության մեջ ամրացած կարծիք կա, թե «Քաղաքացիական պայմանագիրն» անփորձ և ապիկար անձանց հավաքույթ է, նրանց մեջ էլ կան անձինք, ովքեր հասկանում են, թե ուր են հասցրել Հայաստանի Հանրապետությունը իրենց դավաճանական կեցվածքով, և առավել «շուստրիները» փորձեր են ձեռնարկելու Նիկոլ Փաշինյանից զատվելու, պարտության պատասխանատվությունն իրենց ուսերից նետելու, օտար երկրներում կամ հենց թեկուզ Հայաստանում շառից-փորձանքից հեռու ապրելու համար։ 

Միայն թե, դա չափազանց բարդ կլինի․ հայ ժողովուրդը հիշողության հետ կապված խնդիրներ չունի, իրավապահները՝ առավել ևս։

Սոս Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular