ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինված ուժերի քանդումը Նիկոլ Փաշինյանի թիվ 1 գերակայություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները հետևողականորեն քանդում են Զինված ուժերը։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների ամենակարևոր խնդիրը պետք է լիներ խայտառակ պարտության պատճառների վերհանումն ու թերացած զինվորականներին պատժելը, ԶՈՒ իրական և արմատական բարեփոխումներ իրականացնելը, իրենց գործի գիտակ զինվորականներին խրախուսելը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, նոր զենք-զինամթերքի ձեռքբերումը, ռազմական կրթության արդիականացումը։ Բոլոր այս ուղղություններով արդեն ութ ամիս որևէ գործուն քայլ չի կատարվել, Հայաստանը նոր սպառազինություններ չի գնել, խաթարված է զորակոչի կազմակերպումը, իսկ Նիկոլ Փաշինյանն ու Պաշտպանության նախարարության վերնախավը զբաղված են ներքաղաքական հարցերով, անվանի զինվորականներին հեռացնելու դավաճանական գործելակերպով։ Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակն էլ Փաշինյանին ձեռք է տալիս՝ հանրության աչքում ԶՈՒ-ն արժեզրկելու և վարկաբեկելու համար։

Հարյուրներով կոչումներ և մեդալներ շնորհելով անարժաններին՝ Փաշինյանը փոխարենը հեռացնում է իր դեմ տրամադրված, բայց հայրենիքի պաշտպանության գործում լուրջ ավանդ ունեցած զինվորականներին։ Թերևս, հստակ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մարտական գեներալներ, սկզբունքներ և հայրենասիրություն ունեցող մարդիկ պետք չեն, փոխարենը հարկավոր են անձինք, որոնք գլխահակ կիրականացնեն իշխանության բոլոր քմահաճույքները։ Այս առումով բնավ պետք չէ զարմանալ, որ իշխանությունները ձախողեն բանակի բոլոր բարեփոխումները։ Իհարկե, հարց է ծագում՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին Զինված ուժեր պետք են։ Հայաստանի սահմանների «պաշտպանությունը» կարելի է լուծել երկրի ինքնիշխանության հաշվին՝ ռուսական զորքերի թվակազմի ավելացմամբ, իսկ իր քիրվա Ադրբեջանի և Թուրքիայի դեմ էլ մարտական առաջադրանք կատարելու հարկ չի լինի, Հայաստանը կտոր-կտոր Փաշինյանը նվիրում է թշնամուն։ Արդյո՞ք հայ գեներալն ու զինվորը համակերպվելու են այս իրողությունների հետ։ Արտահերթ ընտրությունների արդյունքներից հետո այս հարցի պատասխանն ավելի քան բարդ է թվում։

Սարգիս Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular