ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Դավթյանը ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր վարչության ղեկավարի հետ քննարկել է արցախյան պատերազմի հումանիտար հետևանքների ասպեկտները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել  Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր վարչության ղեկավար Քրիստոս Յակումոպուլոսի հետ:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ԵԽ-ի միջև առկա հարաբերությունների որակը, արժևորվել է հանցավորության դեմ պայքարում ԵԽ-ի և Հայաստանի միջև երկարամյա համագործակցությունը, որի շրջանակում ՀՀ դատախազությունը ներգրավված է ԵԽ համապատասխան ծրագրերում:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները՝ հատկապես մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների տեսանկյունից:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնավորապես, ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ 2020թ. նոյեմբերի 10-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո հայ զինծառայողների, ռազմագերու կարգավիճակում հայտնված անձանց, ինչպես նաև Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող քաղաքացիական անձանց իրավունքների տոտալ ոտնահարումների փաստերը: Գնահատելով դրանք անընդունելի ԵԽ անդամ ցանկացած երկրի պարագայում, Արթուր Դավթյանը էական է համարել միջազգային հանրության և մասնավորապես մարդու իրավունքների ոլորտում ԵԽ  կառույցների կողմից նման դրսևորումներին պատշաճ արձագանքելու անհրաժեշտությունը:

Արթուր Դավթյանը նշել է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը և հումանիտար բնույթի հարցերի ամբողջական և անկեղծ լուծումը կարող է լինել տարածաշրջանում խաղաղության հաստատման, տնտեսական և այլ բնագավառներում համագործակցության երաշխիք: Սակայն ադրբեջանական կողմի ապակառուցողական գործողությունները չեն նպաստում իրավիճակի կայունացմանը և ուղիղ հակասում են եռակողմ հայտարարության պահանջներին։

Որպես ապակառուցողականության ցցուն օրինակ՝ Արթուր Դավթյանը հիշեցրել է Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անհիմն մեղադրանքներով ապօրինի քրեական հետապնդումների, շինծու դատավարությունների  կազմակերպման մասին՝ նշելով, որ դրանք ուղեկցվում են քրեական վարույթների շրջանակում հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված բազմաթիվ իրավունքների կոպիտ խախտումներով:

Արթուր Դավթյանը ներկայացրել է նաև հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի զինուժի կողմից ազգային ատելության շարժառիթներով դիտավորությամբ կատարված հանցավոր ոտնձգությունները:    

Երկկողմ պատրաստակամություն է արտահայտվել խնդրո առարկայի վերաբերյալ անհրաժեշտաբար իրականացնել տեղեկատվության փոխանակում:

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular