Էրդողանն ու Զելենսկին քննարկել են երկու երկրների մերձեցմանն ուղղված հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:
Նշվում է, որ քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները:
Կիևը երկար ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերում Անկարայի հետ մերձեցման հարցում, հատկապես՝ տնտեսական և ռազմական ոլորտներում: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ կցանկանար հարաբերությունների և ապրանքաշրջանառության մակարդակը Թուրքիայի հետ հասցնել այն մակարդակի, որը գերազանցում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ցուցանիշները: