ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունն ուզում է ամեն ինչ հանձնել Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:

Այս թեմայով զրուցում ենք Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ։

Հարցին թե ինչ կարծիք ունի այս մասին` Մանվել Եղիազարյանը պատասխանել է․ «Բազմիցս տարբեր քաղաքական գործիչներ, որոշ գեներալներ, պնդում են, որ մեզ բանակ պետք չէ, սահմանապահ զորքերն ու ռուսները սահմանը կպահեն։ Կարծում եմ՝ պրոֆեսիոնալներին բանակից հեռացնում են հենց այս պատճառով, որովհետև բանակ պետք չէ, գեներալներն ո՞ւմ են պետք, որ։ Դրա համար առանց խղճի խայթի ամեն ինչ ոչնչացնում են՝ չհասկանալով, որ եթե մի պետությունում՝ Ադրբեջանում, չորրորդ դասարանի աղջնակը կացինով հարվածում է հայ զինվորի գլխին, ես դա թերթում տեսա, այդպիսի ժողովրդի հետ ինչպե՞ս են ուզում բարեկամանալ առանց բանակի։ Ես չգիտեմ, նշանակում է՝ իշխանությունն ուզում է ամեն ինչ հանձնել Ադրբեջանին, և այդ ամենն արվում է նրա համար, որ հայ ժողովուրդը հանգիստ հանձնվի Ադրբեջանին։ Ըստ իս, սա է պատճառը, ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել կամ էլ քաղաքական այլախոհներ են, դրա համար էլ հեռացնում են բանակից, երկուսից մեկն է»։

Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի հեռացնելուն և Տավուշի մարզին սպառնացող վտանգներին` Մանվել Եղիազարյանը ասել է․ « Եթե ամեն ինչ Տավուշով ավարտվի, ապա փառք կտա Աստծուն, քանի որ Ալիևն ասում է, որ Երևանն էլ է ադրբեջանական։ Տավուշը կվերցնի, հետո կգա, սրանք Երևանը կտան, ի՞նչ տարբերություն իրենց համար։ Ես ժամանակին ասել եմ, որ եթե այսպես գնա, ամեն ինչ էլ հերթով տալու է, Երևանն է Ալիևը ուզելու, Երևանը կտան ու կասեն՝ փրկենք Էրեբունի թաղամասը, այդպես դարեր շարունակ եղել է ու այժմ էլ շարունակվում է։ Հիմա պարզ է, թե ինչ են անում ու ինչու են մարդկանց բերել ու նստեցրել այդ աթոռին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular