ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍՆ-ն քոլեջներում ներդնում է նոր մասնագիտություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամաններով 2021-2022 ուսումնական տարվանից մի շարք միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով կներդրվեն նոր մասնագիտություններ, որոնց համար պահուստային տեղերից կհատկացվեն ընդունելության անվճար և վճարովի ուսուցման տեղեր:

Ըստ այդմ՝ «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Արմավիրի տարածաշրջանային պետական և Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան և հայոց լեզուն:

«Ռոբոտաշինություն» մասնագիտության «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Գյումրու պետական տեխնիկական և Ինֆորմատիկայի պետական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել մաթեմատիկան, ֆիզիկան և հայոց լեզուն:

«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Ստեփանավանի պետական գյուղատնտեսական և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում:

Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան և հայոց լեզուն: «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Արմավիրի տարածաշրջանային պետական և Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջներում:

Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան և հայոց լեզուն:

«հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով փորձարարական կարգով ներդրվելու է «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորման պետական կրթական չափորոշիչը:

Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել մաթեմատիկան, ֆիզիկան և հայոց լեզուն: Յուրաքանչյուր ուսումնական հաստատության տրամադրվել է 10 անվճար և 10 վճարովի ուսուցման տեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular