ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիշբռնողները՝ Նիկոլ Փաշինյանի անձեռնմխելիների կաստան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով մերժել քրեական գործի հարուցումը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրա հեռախոսը խլելու, ապակոդավորելու և տեսանյութը ջնջելու դեպքի առիթով։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ հայտնի Շիշ բնռող մականունով, հիշեցնենք, հունիսի 3-ին խլել էր լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը, երբ վերջինս հարցեր էր տվել նրան։ Սարգսյանը փախել էր, իսկ հեռախոսը վերադարձրել էին միայն ժամեր անց: Օրենքի և իրավունքի դիկտատուրայի մասին տարփողող Փաշինյանի սույն մերձավորը, նշենք, առաջին անգամը չէ, որ հայտնվում է սկանդալների կենտրոնում, ցուցադրում իր անզուսպ վարքը, խախտում քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ, սակայն որևէ պատասխանատվության չի ենթարկվում։ Շիշ բռնողի այս արարքը դատապարտել են լրագրողական կազմակերպությունները, լրատվամիջոցները, անհատ իրավապաշտպաններ և հայտնի անձինք, սակայն նա դարձել է անձեռնմխելի, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է չդիպչել իր պլաստիկե շշի պատասխանատուին։ Սարգսյանը նաև դարձել է իշխանական ֆեյքաֆաբրիկայի հերոսը։

Իշխանության սազանդարները նրա հանցավոր արարքներն արդարացնում են՝ որպես հակափաստարկ հիշեցնելով նախկինների օրոք կատարված ապօրինությունները, որոշ առանձնակների սանձարձակ վարքը։ Նախկինների սանձարձակներին փոխարինել են փաշինյանական սանձարձակները։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանն անգամ երեկ ստիպված էր արձանագրել․ «ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողի գործունեությանը ակնհայտ խոչընդոտում է` գործ չի հարուցվում։ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ակնհայտ ապօրինի հարստանում է` գործ չի հարուցվում։ Կներեք, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ումի՞ց է ստացել ինդուլգենցիա։ Նիկոլ Փաշինյանի՞ց»։

Մեր կողմից պատասխանենք Իոաննիսյանին՝ այո, հենց Փաշինյանից։ Առանց նրա գիտության ու թույլտվության իր իշխանության որևէ ներկայացուցիչ չէր հատի ողջամտության սահմանները, իրեն թույլ չէր տա լկտիանալ։ Վարչապետի տխրահռչակ պաշտոնակատարը հենց ինքն է խրախուսում նման վարքը, հավասարություն քարոզում, հետո էլ ապացուցում, որ որոշներն ավելի «հավասար» են, քան մյուսները։

Գարիկ Սանթրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular