ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատասխանն ակնհայտ է. Լավրովը՝ Աֆղանստան ռուսական զորք մտցնելու հնարավորության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Աֆղանստան ռուսական զորք մտցնելու հնարավորության մասին հարցը, հայտարարել է, որ հարցի պատասխանն ակնհայտ է համարում: Այս մասին գերատեսչության ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային համալսարանում «Ռուսաստանի միջազգային գործունեությունը ռուսական տարածաշրջանների զարգացման համար» թեմայով դասախոսության ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ Աֆղանստանից Տաջիկստանի վրա զինյալների հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն անմիջապես կքննարկի Դուշանբեին օգնություն տրամադրելու հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա ընդգծել է, որ Աֆղանստանի քաղաքական կյանքի խաթարման հետևանքով ստեղծվում են խորշեր, որտեղ գրոհայիններ են ուղարկվում ոչ թե «Թալիբան» արմատական շարժումից, այլ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից: Միևնույն ժամանակ, «Իսլամական պետությունն» իր զինյալներին նպատակաուղղված տեղաբաշխում է երկրի հյուսիսում ՝ Ռուսաստանի դաշնակիցների հետ սահմանի մոտ, հավելել է նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular