ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակը դեկտեմբերի 12-ի համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոյ

Առավոտը բարեհաջող կանցնի բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործնական հանդիպումներ կունենան, բանակցություններ կվարեն: Իսկ նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր այդ ժամանակահատվածը կնվիրեն սիրային ժամադրություններին, նույնպես դժգոհելու առիթ չեն ունենա: Օրվա մնացած մասն իր հետ մի շարք անախորժություններ կբերի: Հնարավոր են տարաձայնություններ, վեճեր, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, հնարավոր է որոշ քրոնիկական հիվանդությունների սրացում: Ուղևորությունների մեկնել չարժե: Զերծ մնացեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Խնայեք ձեզ:

Ցուլ

Լարված օր է սպասվում: Ընթացիկ հարցերի վրա կենտրոնանալ չի ստացվի: Որքան էլ փորձեք ուշադիր լինել, միևնույն է, անվերջ ինչ-որ բան տեսադաշտից բաց կթողնեք, վրիպումներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ վեճերի մեջ կներքաշվեն, լեզու չեն գտնի նրանց հետ, ում միշտ աջակցել են:

Նոր նախագծեր կազմել չարժե: Կարող եք նախապատրաստական աշխատանքներ տանել, համախոհների հետ ծրագրեր քննարկել: Տրված խոստումներին լուրջ մի վերաբերվեք, անգամ լուրջ և բարեսիրտ մարդիկ, այսօր կդժվարանան իրենց խոսքին տեր կանգնել:

Երկվորյակ

Բարեհաջող օր է միանգամայն նոր գործեր սկսելու համար: Այդպիսով հնարավորություն կունենաք դրսևորել, մինչ օրս թաքնված, ձեր տաղանդներն ու հմտությունները: Նոր ծանոթություններ հաստատելու, սրտեր նվաճելու առիթը բաց մի թողեք: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ձեր ուշադրությունը կգրավեն անսովոր, օրիգինալ իրեր, որոնց ձեռք բերման համար հետագայում չեք զղջա:

Հրաշալի օր է շփումների համար: Կստացվի ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ում չեք համակրում, ովքեր անվերջ հակառակվում են ձեզ: Հաշտության եզրեր կգտնեք մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել եք:

Խեցգետին

Թեև աշխատանքում որոշ դժվարություններ կծագեն, միևնույն է, ճիշտ ժամանակին կհասցնեք լուծել բոլոր հարցերը և մասնագիտական հաջողությունների հասնել: Մինչ շրջապատում բոլորն անվերջ վիճում են, ինքներդ անհապաղ գործի կանցնեք և, ուշադրություն չդարձնելով այդ ամենին, ցանկալի արդյունքների կհասնեք: Ֆինանսական որոշ գործեր կարող են հետաձգվել:

Որքան էլ տարվեք աշխատանքով , մի մոռացեք, որ մտերիմները ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունեն: Երեկոյան փորձեք լիցքաթափվել: Սիրային ժամադրությունները չեն հիասթափեցնի, եթե որոշ ջանքեր գործադրեք:

Առյուծ

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը հրաշալի կդասավորվի: Խստապահանջ եք ոչ միայն շրջապատի, այլ նաև ինքներդ ձեր հանդեպ: Ջանք ու եռանդ չեք խնայում ծրագրերն իրագործելու, նպատակներին հասնելու համար, և ստացված արդյունքները հաճախ գերազանցում են ձեր սպասելիքները: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Կոնֆլիկտներ չեն ծագի: Միակ խնդիրն այն է, որ չափից շատ եք զբաղված ձեր գործերով : Կարող եք կարճ ուղևորության մեկնել, իսկ երկար ճանապարհորդությունները ցանկալի է հետաձգել:

Կույս

Այսօր այն օրն է, երբ կարելի է օգուտ քաղել անգամ ամենահամարձակ մտահաղացումներից: Ճիշտ եք գնահատում իրավիճակը: Հասկանում եք, թե ում հետ է պետք համագործակցել, ինչ ներդրումներ կատարել, ինչ համաձայնագրեր ստորագրել և այլն: Պատահական չէ, որ ձեզնից խորհուրդ կհարցնեն նրանք, ովքեր ավելի փորձառու են:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Եսասիրություն կդրսևորեք, սակայն չափի զգացումը չեք կորցնի և հանդիմանության չեք արժանանա: Հրաշալի օր է բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար:

Կշեռք

Կտրուկ քայլեր մի ձեռնարկեք, ծրագրերը մի փոխեք, շարունակեք համագործակցել նրանց հետ, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել: Հավատարիմ եք սեփական նախասիրություններին, սկզբունքներին, ինչը ձեզ ավելի գրավիչ է դարձնում, օգնում է արժանանալ շատերի համակրանքին :Մտերիմները ձեզ վստահում են և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում:

Ընտանեկան խնդիրներին լուրջ մոտեցեք: Հնարավոր են ազգականների անսպասելի այցելություններ, մանկության ընկերների հետ հանդիպումներ: Ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չեն ծագի:

Կարիճ

Այն ամենը, ինչի մասին միայն երազել եք կիրականանա: Սակայն թուլանալ և անգործության մատնվել չարժե: Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել, վճռական քայլեր ձեռնարկել: Այսօր կհաջողվի շահեկան գործարքներ կնքել:

Կենսական ներուժը ցածր է: Առողջական լուրջ խնդիրներ չեն ծագի:Օրվա վերջում կարող եք հոգնածություն զգալ: Խուսափեք ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, զերծ մնացեք ծանրություն բարձրացնելուց:

Աղեղնավոր

Հրաշալի օր է աշխատելու , որոշ ստեղծագործական հարցեր կարգավորելու համար: Չեք շեղվի այն ամենից, ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կգործեք և որոշումներ կկայացնեք ինքնուրույն: Կվերլուծեք ստեղծված իրավիճակը և ճիշտ հետևություններ կանեք: Նշանի ներկայացուցիչները լի են էներգիայով, կհասցնեն բոլոր գործերն ավարտին հասցնել:

Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ, կարող եք այնպիսի տեղեկություն ստանալ, ինչը կստիպի հիասթափվել սիրելի մարդուց և կփչացնի ձեր տրամադրությունը: Նոր ծանոթների հետ առավել զգույշ եղեք, այսօր չափից շատ դյուրահավատ եք,ինչն ամենևին էլ ձեր օգտին չէ:

Այծեղջյուր

Այսօր հնարավոր են հաջող զուգադիպություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան կյանքի կոչել այն բոլոր մտահաղացումները, որոնք հանգամանքների պատճառով անվերջ հետաձգվել են:Անգամ ավելի հզոր մրցակցի հետ պայքարից հաղթող դուրս կգաք, եթե ճիշտ պահին խորամանկության դիմեք:

Կենսական ներուժը բարձր է, հոգնածություն չեք զգա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ակտիվ հանգստի, սպորտային մարզումների, կարճ ուղևորությունների համար:

Ջրհոս

Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենահանգիստ Ջրհոսներն այսօր չափից շատ զգայուն են, հեշտությամբ են կորցնում հավասարակշռությունը, ենթարկվում սադրանքներին: Փորձեք սահմանափակել շփումները, խուսափեք առնչվել նրանց հետ , ովքեր նյարդայնացնում են ձեզ, պատեհ-անպատեհ հիշեցնում ՝ձեր թերությունների և թուլությունների մասին:

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են շռայլությունների, հաճախ կորցնում են չափի զգացումը: Խորհուրդ է տրվում հրաժարվել չծրագրված ուղևորություններից:

Ձկներ

Փորձեք ավարտին հասցնել, շաբաթվա ընթացքում ձեռնարկած, բոլոր գործերը: Հետագայում ժամանակը չի բավականացնի դրանց անդրադառնալու համար: Հնարավոր են գործնական նոր առաջարկներ: Խնդիրների առջև կկանգնեք, որոնց լուծման համար որոշ ջանքեր կպահանջվեն:Կարող եք հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատել, եթե միջոցառումների մասնակցելու հրավերները չմերժեք:

Օրվա երկրորդ կեսին ցանկություն կունենաք առանձնանալ և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը, նաև մտորել այն ամենի շուրջ , ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կսկսեք ապագայի համար ծագրեր կազմեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular