ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք հոբոյ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հոբոյը փայտե փողային երաժշտական ​​գործիք է: Գործիքի անվանումը գալիս է «haubois» բառից, ինչը ֆրանսերեն նշանակում է երկար, փայտե: Այն ունի 60 սմ երկարությամբ կոնաձև խողովակի ձև, որը բաղկացած է 3 մասից՝ վերին և ստորին ծնկերից և փողից: Հոբոյն ունի փականային համակարգ, որի միջոցով  բացում և փակում են հոբոյի փայտե պատերին փորված 24-25 նվագային անցքերը: Վերին ծունկն ունի կրկնակի լեզվակ և ձայնային գեներատոր: Երբ օդը ներխուժում է՝ կրկնակի լեզվակ ներկայացնող 2 եղեգի թիթեղները թրթռում են, և անցնում խողովակի մեջ, որի արդյունքում ձայն է առաջանում: Ի տարբերություն մեկ լեզվականի կլարնետի, հոբոյը իր երկու լեզվակով առաջացնում է  հարուստ մեղեդային, և մի փոքր քթային տեմբր:

Հոբոյ պատրաստելու հիմնական նյութը աֆրիկյան սև ծառն է: Երբեմն օգտագործվում են այլ էկզոտիկ ծառատեսակներ («մանուշակագույն» ծառ, կոկոբոլո): Վերջին տեխնոլոգիական նորարարությունը 5% ածխածնային մանրաթելի հավելումով սևանիստ փոշու հիմքի վրա պատրաստված նյութ է: Նման գործիքը ավելի թեթև է, ավելի էժան, ավելի քիչ է արձագանքում ջերմաստիճանի և խոնավության փոփոխություններին: Առաջին հոբոյները պատրաստվել են բամբուկի և եղեգի սնամեջ ցողուններից: Հետագայում որպես կայուն նյութ սկսել են օգտագործվել  հաճարենու, տանձենու, վարդի փայտանյութը, անգամ օգտագործվել է փղոսկր: 19-րդ դարում հոբոյի վրա անցքերի և փականների քանակի ավելացման հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջացել ավելի դիմացկուն նյութի, որը և դարձել է աֆրիկյան սև ծառի փայտանյութը: 

Հոբոյի նախնիները եղել են բազմաթիվ ժողովրդական գործիքներ, որոնք հայտնի են եղել մարդկությանը հին ժամանակներից: Այդ բազմազանության մեջ են  հին հունական ավլոսը, տիբիան հռոմեացիների մոտ, պարսկական զուռնան և գայտան: Նման  ամենահին երաժշտական գործիքը հայտնաբերվել է շումերական թագավորի դամբարանում, և ավելի քան 4600 տարեկան է: Այն իրենից ներկայացնում է լեզվակի մոտ միացած զույգ արծաթե խողովակներ: Հետագա շրջանի գործիքներն են եղել մուսեթը, անգլիական եղջյուրը, բարոկն ու բարիտոն հոբոն: Վերածննդի դարաշրջանի ավարտին հայտնվել են շալմեյները, կումգորները և պարկապզուկները: Ժամանակակից հոբոյն իր սկզբնական տեսքը ստացել է 17-րդ դարի վերջին Ֆրանսիայում շալմեյի բարելավումից հետո: Ճիշտ է, այդ ժամանակ նա ունեցել է ընդամենը 6 անցք և 2 փական: 18-րդ դարից սկսած հոբոյը լայն տարածում է գտել Եվրոպայում: Այդ ժամանակվա լավագույն կոմպոզիտորները, այդ թվում  Բախը,  Հենդելը, Վիվալդին, Մոցարտը, Բեռլիոզը այն օգտագործել են  իրենց ստեղծագործություններում: Ռուսաստանում 18-րդ դարից այն օգտագործվել է Գլինկայի, Չայկովսկու և այլ հայտնի կոմպոզիտորների կողմից: 18-րդ դարը իրավամբ համարվում է հոբոյի ոսկե դարաշրջան:19-րդ դարում հոբոյը փոփոխությունների է ենթարկվել: Փոփոխությունները ազդել են գործիքի անցքերի և փականների քանակի վրա: 

Ներկայումս ևս, ինչպես և երկու դար առաջ անհնար է պատկերացնել երաժշտություն առանց հոբոյի եզակի տեմբրերի: Այն հանդես է գալիս որպես մենակատար գործիք կամերային երաժշտության մեջ, հոբոյը հիանալի է հնչում սիմֆոնիկ նվագախմբում, անկրկնելի է ժողովրդական գործիքների հարևանությամբ, այն նույնիսկ օգտագործվում է ջազում: Հոբոյը ներկայումս էլ լայն տարածում ունի:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular