ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ԼՂ-ում իրավիճակը կայուն է, սակայն, երբեմն, անկայունության օջախներ են ստեղծվում, անկայուն է նաև վիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Փաշինյանն ասել է Պուտինին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում ընթացող հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: 

«Կարևորը ժողովրդի վստահությունն է: Դուք այն ունեք: Դա երևում է ընտրությունների արդյունքներից: Դա շատ կարևոր է: Երկրի կյանքում նման բարդ պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման համար»,- ասել է ՌԴ ղեկավարը:

Փաշինյանն անդրադարձել է անվտանգությանն առնչվող հարցերին և դրանց շուրջ վերջերս տեղի ունեցող ակտիվ քննարկումներին: Վերջինս խոսել է տարածաշրջանում ստեղծված ոչ կայուն իրավիճակի մասին՝ ընդգծելով ՌԴ նախագահի և Ռուսաստանի դերակատարությունն ու ջանքերը հրադադարի կնքման հարցում:

«Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ԼՂ-ում իրավիճակը կայուն է, սակայն, երբեմն, անկայունության օջախներ են ստեղծվում, և այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել գնահատումներով, թե ինչու է դա տեղի ունենում: Անկայուն է նաև իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս առիթով բազմիցս խոսել ենք, այստեղ նույնպես մշտական անհանգստության օջախ կա վերջին երկու ամսվա ընթացքում»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ հարցով քննարկում տեղի կունենա այսօր:

Անդրադառնալով 15 հայ ռազմագերիների վերադարձին՝ Փաշինյանը դարձյալ ընդգծել է ռուսական կողմի դերակատարությունն ու հիշատակել հունիսի 24-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը, որից մեկ շաբաթ անց տեղի է ունեցել ռազմագերիների վերադարձը:

Խոսելով տնտեսական համագործակցության և Հարավ-կովկասյան երկաթուղու կառուցման մասին՝ Փաշինյանը նշել է, որ այսօր լիարժեք թափով ընթանում է երկաթուղային համալիրների թարմացումը Հայաստանում:

Նրա խոսքով՝ խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացվում, ընթացիկ տարում աճում է Հայաստանից ՌԴ արտահանման ծավալը, Հայաստանն այսօր արդեն ստացել է ավելի քան 110 000 չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular