ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն ակնհայտ ցույց տվեց, որ աչք են փակելու Ադրբեջանի կողմից հայկական սահմանների նկատմամբ բոլոր ոտնձգությունների վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Զասի հայտնի հայտարարությունից հետո, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ և նշել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ:

Այս թեմայով զրուցել ենք Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ։

Հարցին, թե մասնագետը ինչպես է գնահատում ՀԱՊԿ-ի պատասխանը և Արմեն Գրիգորյանի արձագանքը, Բորիս Նավասարդյանը պատասխանել է․ «Ես ոչ մի զարմանալի բան Զասի պատասխանի մեջ չեմ տեսնում: Փաստորեն, մեզ հերթական անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում մենք չենք կարող հույս ունենալ, որ ՀԱՊԿ-ը կկատարի իր պարտականությունը որպես մի միջազգային անվտանգային կառույց, որի անդամ է Հայաստանը և որ Ադրբեջանը առնվազն ոչ պակաս կարևոր գործընկեր է ՀԱՊԿ անդամ պետությունների համար և որ աչք են փակելու բոլոր ոտնձգությունների նկատմամբ, որոնք լինելու են Ադրբեջանի կողմից հայկական սահմանների նկատմամբ: Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, երևի թե այն պետք է լիներ, որովհետև մեր տարբեր պաշտոնյաները փորձում էին մեր հասարակությանը ներկայացնել, որ բոլոր անհրաժեշտ քայլերը` կապված ՀԱՊԿ-ի կողմից պարտավորությունների կատարմանը, մենք անում ենք և եթե այդ քայլերին չլինի համարժեք պատասխան, դա պետք է նաև գնահատականի արժանանա մեր կողմից պաշտոնական մակարդակով»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular