ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Դավթյանը Ռուսաստանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեկնարկած եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին:

Բարձր մակարդակի այս միջոցառմանը մասնակցելու հրավերը ՀՀ գլխավոր դատախազը ստացել էր Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Իգոր Կրասնովի կողմից՝ այս տարվա ապրիլին վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում:

«Դատախազի դերը անհատի իրավունքների և հանրային շահի պաշտպանության ոլորտում՝ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պահանջների լույսի ներքո» խորագիրը կրող համաժողովը կազմակերպել են ՌԴ գլխավոր դատախազությունը, Եվրոպայի խորհուրդը և «Դատախազների միջազգային ասոցիացիան»:

Համաժողովի նպատակն է քննարկել ՄԻԵԴ տեսանկյունից դատախազության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև օրենսդրության կատարման նկատմամբ դատախազական վերահսկողության, քրեական արդարադատությունից դուրս դատախազության ֆունկցիոնալ դերակատարության, կիբերհանցագործությունների, միջազգային ահաբեկչության  հակազդման, իրավական փոխօգնության կառուցակարգերի կատարելագործման խնդիրները, ինչպես նաև նշված ոլորտներում միջազգային համագործակցությանը, լավագույն փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:

Համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա Հայաստանի Հանրապետության օրինակով անդրադարձել է Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի պահանջների համատեքստում քրեական վարույթի շրջանակում Դատախազության ուղղորդող լոկոմոտիվային դերին:

ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, ներկայացրել է ՀՀ դատախազության նախաձեռնությունները նախնական կալանքի կիրառման շրջանակում մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության պաշտպանության առումով ՄԻԵԴ ձևավորած նախադեպային իրավունքի մանրամասն ուսումնասիրությունների, դրա հիման վրախափանման միջոց կալանքի միջնորդությունների բովանդակային նոր՝ ՄԻԵԿ 5-րդ հոդվածի իմաստին ու ոգուն համահունչ չափորոշիչներ ներդնելու ուղղությամբ:

Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է քրեական վարույթում ներգրավված, սակայն այլ երկրներում գտնվող անձանց հետ մեղադրյալների հակընդդեմ հարցման իրավունքի իրացման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ ապահովելու համար Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքները:

Այս տեսանկյունից, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, առավել խնդրահարույց է շարունակում մնալ հանգամանքը, որ թեև ժամանակակից տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում տեսակապի միջոցով հակընդդեմ հարցման իրականացումը, սակայն բազմաթիվ երկրներ չեն միացել «Քրեական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ» եվրոպական կոնվենցիային, կամ խնդրո առարկայի հետ կապված տարբեր երկրներում գործում են խիստ տարբերակված իրավական ընթացակարգեր, որոնք ստեղծում ենբարդություններ այդ երկրներում գտնվող անձանց հետ իրավական գործընթացի շրջանակում հաղորդակցման կազմակերպման համար:

Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված են նաև ՀՀ գլխավոր դատախազի երկկողմ հանդիպումներ գործընկեր երկրների գլխավոր դատախազների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular